Դարջիլինգ (թեյ)
Դարջիլինգ | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | Սև թեյ |
Ծագում | ![]() |
Darjeeling tea Վիքիպահեստում |
Դարջիլինգ (անգլ.՝ Darjeeling), թեյ, որն աճեցվում է Հիմալայներում, Հնդկաստանի հյուսիսային լեռնային մասում գտնվող համանուն քաղաքի շրջակայքում: Թեյի այս տեսակն աճեցվում և պատրաստվում է որոշակի պայմաններում: Պլանտացիաները գտնվում են ծովի մակարդակից 750-2000 մետր բարձրության վրա[1], որտեղ զբաղեցնում են մոտավորապես 17.500 հա տարածք[2]:
Այս թեյատեսակը երբեմն կոչվում է «թեյի շամպայն»: Հատկապես Մեծ Բրիտանիաում և բրիտանական նախկին գաղութներում այն ավանդաբար բարձր է գնահատվում մյուս սև թեյատեսակներից:
Դրա ճիշտ թրմելու դեպքում ստացվում է բաց գույնի ըմպելիք` մշկընկույզի նուրբ, թեթև տտիպ համով և ծաղկային բույրով: Այս հատկանիշներն ապահովվում են թեյի աճեցման հատուկ պայմաններիի շնորհիվ, որոնք են սառը և խոնավ կլիման, պլանտացիայի բարձրլեռնային դիրքը և հողի առանձնահատկությունները:
Բովանդակություն
Աճեցում և արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարջիլինգ թեյն աճեցվում է Դարջիլինգի շրջանի տարածքում, որը գտնվում է հնդկական Արևմտյան Բենգալիա նահանգի հյուսիսում: Շրջանի ամբողջ տարածքում տեղակայված է ընդհանուր առմամբ թեյի 144 տնտեսություն (անգլ.՝ tea gardens)[3], սակայն Հնդկաստանի թեյի վարչության պաշտոնական լիցենզավորում ունեն միայն 87-ը: Միայն լիցենզավորված տնտեսություններն իրավունք ունեն իրենց արտադրանքը վաճառել «դարջիլինգ» մակնշման տակ:
Տարի | Արտա- դրություն (տ) |
Մակերես (га) |
Բերքա- տվություն (кг/га) |
Ամենօրյա զբաղվածություն (մարդ) |
---|---|---|---|---|
2001 | 9841 | 17453 | 564 | - |
2002 | 9180 | 17463 | 526 | 52671 |
2003 | 9582 | 17580 | 545 | 52547 |
2004 | 10065 | 17522 | 574 | 53363 |
2005 | 11312 | 17539 | 645 | 53412 |
2006 | 10854 | 17542 | 619 | 53492[2] |
2006 թվականին դարջիլինգ թեյի արտադրությունը կազմել է 10.9 հազար տոննա: Արտադրության մեջ ամեն օր զբաղված մարդկանց թիվը կազմում է 52.000 մարդ, իսկ ամբողղջ հավաքման սեզոնին այդ թիվը հասնում է 150.000-ի[4][2]: Ի տարբերություն թեյի այլ տեսակների` դարջիլինգը ֆերմենտացիայի է ենթարկվում ոչ ամբողջությամբ (~90 %), այդ պատճառով էլ այն մոտ է թեյի ուլուն տեսակին: Դարջիլինգի համար սովորաբար օգտագործվում է թեյի թփի չինական տեսակը, այն դեպքում, երբ հնդկական և ցեյլոնյան մյուս թեյատեսակների համար օգտագործվում է թփերի ասսամյան տեսակը[5]: Դարջիլինգի շրջանում բացի սև թեյից ոչ մեծ քանակությամբ արտադրվում է նաև կանաչ թեյ, սպիտակ թեյ և ուլուն[6]:
Արտադրության փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հավաքում
Թեյը հավաքվում է ձեռքով: Հավաքվում են երիտասարդ թփի վերին մասում գտնվող տերևները, որոնք կոչվում են «ֆլեշ»: Մեկ կիլոգրամ թեյի արտադրության համար պահանջվում է մոտավորապես 22.000 այդպիսի ֆլեշ, որոնցին յուրաքանչյուրը ձեռքով է հավաքվել:
- Նախնական չորացում
Նախնական չորացման ընթացքում տերևը կորցնում է իր խոնավության մի մասը: Այս գործընթացի համար տերևները հավասարապես շարվում են տարայի մեջ, որի միջով բաց են թողնում տաք ու սառը օդ: Գործընթացը տևում է 14-16 ժամ:
- Փաթաթում
Տերևները դրվում են մեխանիկական «ռոլերների» մեջ, որտեղ դրանք փաթաթվում են: Այդ ժամանակ դուրս էգալիս հյութի մի մասը:
- Ֆերմենտացիա
Անց է կացվում սառը և խոնավ տարածքներում: Ֆերմետացիայի ընթացքում փաթաթման ժամանակ դուրս եկած հյութը թթվում է: Գործընթացը տևում է 2-4 ժամ:
- Չորացում
Ֆերմենտացիայից հետո տերևները չորացնում են չորացման մեքենաներում: Գործընթացը տևում է 20-30 րոպե: Սա տերևների վերամշակման վերջին փուլն է:
- Տեսակավորում և փաթեթավորում
Թեյի վերամշակման ավարտից հետո այն տեսակավարում են, կշռում և փաթեթավորում[7]: Արտադրոության ավելի քան կեսն այնուհետև վաճառվում է Կալկաթայի թեյի փառատոնում[2]:
Հավաքման սեզոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին հավաքում (անգլ.՝ first flush), տեղի է ունենում մարտ-ապրիլ ամիսներին, գարնանային անձրևներից հետո: Ունի թեթև, փափուկ համ և թարմ բույր: Թուրմի գույնն առավելապես բաց է: Այս շրջանում հավաքված թեյն ամենաբարձրն է գնահատվում, ամենից քիչ հանդիպողն է և ունի ամենաբարձր գինը: Այս սեզոնին հավաքված թեյի պահպանման ժամկետը շատ ավելի քիչ է, քան երկրորդ սեզոնինը, քանի որ առաջինն արագ է կորցնում իր որակները:
- Երկրորդ հավաքում (անգլ.՝ second flush), տեղի է ունենում մայիս-հունիս ամիսներին: Թուրմի գույնը սաթագույն է: Համն առավել կպչուն է:
- Անձրևային հավաքում (անգլ.՝ summer flush կամ rain flush), տեղի է ունենում հուլիս-սեպտեմբեր ամիսներին, անձրևային սեզոնին: Թուրմի գույնն առավել մուգ է: Համն առավել ուժեղ է, սակայն պակաս նրբահամ: Այս սեզոնին հավաքված թեյն ամենաքիչն է գնահատվում:
- Աշնանային հավաքում (անգլ.՝ autumnals), տեղի է ունենում անձրևային սեզոնից հետո, հոկտեմբեր-նոյեմբերին: Պակաս նրբահամ է, քան առաջին երկու սեզոններին հավաքած թեյը, թուրմը պղնձագույն է:
Երբեմն առանձնացվում են նաև միջսեզոնային տարբերակներ, որոնք հավաքվում են հիմնական սեզոնների միջակայքում: Դեկտեմբերից փետրված բերք չի հավաքվում[1][8]:
Պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես և ցանկացած թեյ, դարջիլինգն զգայուն է պահպանման պայմանների նկատմամբ: Այն ավելի լավ է հեռու պահել ուժեղ հոտերից, խոնավությունից ու արևի ճառագայթներից, վակումային փաթեթավորմամբ կամ ճենապակե կամ ապակե փակվող տարաներում: Պահպանման լավագույն ջերմաստիճանը +17...+19 °C է:
Այս տեսակ թեյի պահպանման ժամկետը հիմնականում երկու տարուց երկար չի լինում: Ժամանակի ընթացքում թեյը կորցնում է իրեն հատուկ նուրբ բույրը: Այդ պատճառով էլ թարմությունը թեյի որակի գլխավոր ցուցիչներից մեկն է: Որակով դարջիլինգը պետք է մակնշում ունենա բերքի հավաքման տարվա և սեզոնի վերաբերյալ: Դարջիլինգի որոշակի տեսակներ կարող են պահպանվել 5 տարի և ավելի երկար և միևնույն ժամանակ թեյի համն ու բույրը կարող են լավանալ: Այդ թեյերը կարող են ունենալ Vintage մակնշումը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Официальный сайт чая Дарджилинг — Вопросы и ответы Արխիվացված է Սեպտեմբեր 5, 2011 Wayback Machine-ի միջոցով:.(անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Официальный сайт Чайного управления Индии. Статистика по чаю Дарджилинг.(անգլ.)
- ↑ Официальный сайт округа дарджилинг. Информация о чайных хозяйствах.(անգլ.)
- ↑ Официальный сайт чая Дарджилинг — The present scenario Արխիվացված է Հուլիս 2, 2011 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
- ↑ Похлёбкин В. В.. Чай, его история, свойства и употребление.
- ↑ Официальный сайт округа Дарджилинг. О производимых типах чая.(անգլ.)
- ↑ Официальный сайт чая Дарджилинг. Сбор Արխիվացված է Հոկտեմբեր 6, 2011 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.). Стадии обработки Արխիվացված է Փետրվար 13, 2012 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
- ↑ Сезоны сбора чая «Даржилинг»