Սպիտակ թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիտակ թեյ

Սպիտակ թեյ, թեյի տեսակ է, որը ենթարկվում է թույլ ֆերմենտացման։ Սպիտակ թեյի ֆերմենտացման աստիճանը երկրորդ տեղում է, կանաչ թեյից հետո, մոտավորապես 5-7 %։ Սպիտակ թեյի հիմնական միտքը պահպանել տերևն այն վիճակում, ինչպես որ աճում է թփի վրա, մարդու ազդեցությունը նվազագույնի հասցնելով։ Սպիտակ թեյը Չինական 5 տարրերի գաղափարախոսության մեջ համընկնում է մետաղի հետ, որը ասոցացվում է սպիտակ գույնի հետ։ Այստեղից ել թեյի անվանումը։

Սպիտակ թեյը դեռևս օգտագործվում էր 880 տարի առաջ Չինաստանում։ Այս թեյը կայսրերը շատ էին սիրում յուրահատուկ համի համար։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն 10 տեսակի սպիտակ թեյեր։ Հիմնականներն են ՝

  • Բայ Հաո Ին Չժեն (白毫银针 "սպիտակամազ արծաթյա ասեղ")
  • Բայմուդան (bái mǔdān, 白牡丹, "սպիտակ քաջվարդ")
  • Շոու Մեյը (寿眉 "տարեցի հոնքեր")
  • Գուն Մեյը (Gōng méi 龚眉 "հոնք, նվեր")

Առաջին երկու տեսակները համարվում են բարձր որակի թեյեր, իսկ մյուս երկուսը միջին որակի։

Սպիտակ թեյը պատրաստվում է հատուկ թեյի տեսակից, ամենատարածվածները Դա Բայ Խաո (մեծ սպիտակ փետուր), Շույ Սյան (նարգիզ), և այլ տեսակներն են։ Այս թփերի առանձնահատկությունը այն է, որ վեգետատիվ շրջանը սկսում է փետրվարի վերջ, և նրանք ամբողջությամբ ծածկված են լինում սպիտակ մազմզուկներով։

Կա նաև սպիտակ թեյի հնդկական տեսակը, որը աճում է հիմնականում Շրի Լանկայում, և ունի միայն արտաքին նմանություն։ Համային առումով հնդկական և չինական տեսակները իրարից տարբերվում են։

Պատրաստման տեխնոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրվում է հիմնականում չինական Ֆուցզյան նահանգի լեռներում՝ 100-2200 մետր բարձրության վրա։

Թեյ հավաքում են մարտի կեսերից ապրիլի սկիզբ, ձեռքով, վաղ առավոտյան 5-ից 9-ը։ Եղանակը պետք է լինի հստակ և արևային։ Թեյ հավաքողը իրավունք չունի ուտել սոխ, սխտոր, համեմունքներ, խմել ալկոհոլ, քանի որ թեյի տերևների կկորցնեն իրենց յուրահատուկ բուրմունքը։ Եթե հավաքի ժամանակ սկսվում է քամի կամ անձրև, ապա ողջ բերքը կորում է, իսկ գները խիստ բարձրանում են։

Սպիտակ թեյ պատրաստում են մատղաշ տերևներից։ Հետո հավաքված տերևները չորացնում են արևի տակ, որից հետո տեղափոխում ստվեր (արևաստվերային ֆերմենտացիա)։ Հետո չորացած տերևները չորացնում են չորանոցներում, դասավորում են և թեյը պատրաստ է։ Սպիտակ թեյը եզակի է նրանով, որ այն չի կլորանում, և մարդու ազդեցությունը նվազագույնն է։ Թեյի բողբոջներից պատրաստում են Բայ Հաո Յին Չժենը, այն ինչ մնում է և երկրորդային թերթիկները դառնում են Բայ Րդ Դանեմ թեյը, իսկ մնացորդներից պատրաստում են Շոու Մեյը։ Քանի որ թեյ պատրաստում են բարձրորակ հումքից, ապա բոլոր տեսակները համարվում են էլիտար, բայց Բայ Հաո յին Չժենը միևնույն է մնում է լավագույնը և ամենաթանկը։

Եթե սպիտակ թեյի պատրաստման ժամանակ եղանակային պայմանները թույլ չեն տալիս հումքը չորացնել արևի տակ, ապա օգտագործում են հատուկ չորանոցներ, բայց միաժամանակ իջնում է նաև թեյի որակը։

Սպիտակ թեյը պատրաստելուց հետո անմիջապես չի օգտագործվում, այն նվազագույնը մեկ ամիս պետք է հասունանա։ Այս թեյը ժամանակի ընթացքում դառնում է ավելի լավը, քիմիական պրոցեսների հետևանքով։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Սպիտակ թեյը պարունակում է C, PP, B խմբի վիտամիններ, միկրոտարրեր, ամինաթթուներ և բազմաթիվ այլ նյութեր, այդ թվում այն պարունակում է ավելի քիչ կոֆեին, քան այլ տեսակի թեյերը։ Ունի զովացնող հատկություն, և այն կարելի է խմել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան։

Սպիտակ թեյը համարվում է հոգնածության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը։

Թրմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ թեյը պահանջում է թրման հատուկ եղանակ, հակառակ դեպքում թեյը կփչանա։ Թեյի տերևների վրա պետք է լցնել փափուկ ջուր 60-85°С ջերմաստիճանի։ Պետք է թրմել թեյը ապակյա, կերամիկական կամ ճենապակյա տարաների մեջ։ 150 միլիլիտր ջրին ավելացվում է 3-5 գրամ թեյի տերև։ Այս եղանակով կարելի թրմել 2-3 անգամ։

Bai Hao Yinzhen or Silver needle White Tea.JPG

Հնդիկ արտադրողները խորհուրդ են տալիս մեկ բաժակի մեջ լցնել 2 գրամ թեյի տերև, և եռացած ջուր 80-90°С: Թրմել 4-5 րոպե։

Պահպանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ թեյը պետք է պահպանել չոր տարածությունում, փակ կերամիկական տարայի մեջ։ Չի թույլատրվում թեյը պահել սուր հոտ ունեցող ապրանքների հետ։

Սովորաբար սպիտակ թեյը, ինչպես նաև թույլ ֆերմենտացված թեյը կարելի է պահել 1 տարի։

Սպիտակ թեյի պահպանման լավագույն ջերմաստիճանը 10°С է, որի դեպքում այն կարող է ավելի երկար պահպանվել։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]