Դարլինգ (ՀԱՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դարլինգ
անգլ.՝ Darling
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1853 թ.
Մակերես9,28 կմ²
ԲԾՄ252 մետր
Բնակչություն10 420 մարդ (2011)
Հեռախոսային կոդ022
Փոստային դասիչ7345[1][2] և 7345[1][2]
Դարլինգ (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Դարլինգ (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Դարլինգ[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Darling), քաղաքը Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի և Սվարտլանդ մունիցիպալիտետի կազմում։ Բաղկացած է երկու մասից՝ հենց Դարլինգից և Նյուվեդորպից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը, որն ավելի ուշ վերածվել է քաղաքի, հիմնադրվել է 1853 թվականին և ի սկզբանե կոչվել է Գրունե-Կլոֆ (Groene Kloof)։ Ավելի ուշ այն վերանվանվել է Դարլինգ՝ ի պատիվ Կապի գաղութի գեներալ-նահանգապետ սըր Չարլզ Հենրի Դարլինգի (1809-1870)։ 1901 թվականին բնակավայրն ստացել է գյուղական համայնքի կարգավիճակ, իսկ 1955 թվականին՝ մունիցիպալիտետի կարգավիճակ[4]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է նահանգի հարավ-արևմտյան մասում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին՝ նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 57 կմ (ուղիղ գծով) դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք (NNW): Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 252 մետր[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 394 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 16,2 °C-ից (հուլիսին) մինչև 27,4 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ընթացքում լինում է 7 °C[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվում էր 7550 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 48,45 %, կանայք՝ 51,55 %: Ռասայական տեսանկյունից գունամորթները կազմում էին քաղաքի բնակչության 85,23 %-ը, սպիտակամորթները՝ 9,4%, նոգրոիդները՝ 5,28 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,08%: Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (96,73%), անգլերենը (4,21 %) և կոսան (3,1 %)[7]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Դարլինգի և Նյուվեդորպի ընդհանուր բնակչությունը կազմում էր 10 420 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 47,82 %, կանայք՝ 52,18 %: Ռասայական տեսանկյունից գունամորթները կազմել են քաղաքի բնակչության 81,92 %-ը, նեգրոիդները՝ 8,58 %, սպիտակամորթները՝ 8,15 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,39 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,96%։ Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (85,4 %), անգլերենը (6,18 %), կոսան (5,65%), սեսոտոն (0,74 %) և թսվանան (0,46 %)[8][9]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքով անցնում են R305 և R315 տարածաշրջանային խճուղիները։ Քաղաքում գործում է երկաթուղային կայարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. «Darling, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  6. «Darling climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  7. «Darling» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  8. «Darling» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  9. «Nuwedorp» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարլինգ (ՀԱՀ)» հոդվածին։