Դարիո Սիլվա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դարիո Դեբրայ Սիլվա Պերեյրա (պորտ. Dario Debray Silva Pereira, նոյեմբերի 2, 1972[1][2], Տրեյնտա ի Տրես, Ուրուգվայ), նախկին ուրուգվայցի ֆուտբոլիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարիո Սիլվան սկսել է իր կարիերան 1991 թվականին «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբում։ 1993 թվականին Դարիոն տեղափոխվեց « Պենյարոլ», ակումբ, որի կազմում խփեց 27 գնդակ։ Հետագայում Սիլվան տեղափոխվեց Իտալիա, որտեղ հանդես եկավ «Կալյարի» ակումբի կազմում և ստացավ «Sa pibinca» (սարդինյան բառ, որը նշանակում է «անախորժություն»՝ իր ագրեսիվ հարձակվողական ոճի համար) անվանումը։ Իտալիայից հետո Դարիոն հանդես է գալիս երեք իսպանական ակումբներում ՝ «Էսպանյոլ», «Մալագա», «Սևիլյա»։ Իսպանիայի լիգայում խաղալով յոթ տարի Դարիոն որոշում է խզել պայմանագիրը «Սևիլյայի» հետ և 2005 թվականին տեղափոխվում է անգլիական «Պորտսմութ», որպես ազատ ֆուտբոլիստ։ Սակայն հին մարզավիճակը վերականգնել չստացվեց։ Անգլիայում նա մասնակցեց 15 հանդիպման և խփեց 3 գնդակ։ 2006 թվականի փետրվարի 14-ին «Պորտսմութը» խզում է Դարիոյի հետ պայմանագիրը երկկողմանի փոխհամաձայնությամբ։
Ավտովթար[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի սեպտեմբերի 23-ին Դարիոն խիստ վնասվածքներ է ստանում ավտովթարի պատճառով, որը տեղի էր ունեցել Մոնտեվիդեոյում։ Դարիոն կորցրել էր մեքենայի ղեկավարումը և ուրիշ մեքենայի հետ բախման հետևանքով հարվածել փողոցը լուսավորող ձողին։ Սիլվան ստացավ գանգի և աձ ոտքի կոտրվածքներ։ Նույն օրը բժիշկները որոշեցին անդամահատել Դարիոյի ոտքը ծունկից ներքև։ Վիրահատությունը տևում է 3,5 ժամ, որից մի քանի օր անց նրան տեղափոխում էն Իսպանիայի Մոնտեվիդեոյի հոսպիտալ։ Սիլվան լքում է հիվանդանոցը հոկտեմբերի 5-ին և վերադառնում հայրենի Տրեյնտա ի Տրես։
Ավտովթարից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարիո Սիլվան որոշեց ամեն գնով շարունակել սպորտային կյանքը։ 2006 թվականին Daily Mail-ը հայտնեց այն մասին, որ Սիլվան պարտաստվում է մասնակցել 2012 թվականի Օլիմպիական խաղերին որպես թիավար ։ 2009 թվականին Սիլվան մասնակցում է Ուրուգվայի և Արգենտինայի աստղերի միջև կայացաց բարեգործական խաղին, որտեղ նա նույնիսկ իրացրեց 11 մետրանոց հարված։
Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- Ուրուգվայի չեմպիոն (3). 1993, 1994, 1995
Անձնական
- Ուրուգվայի ասռաջնության լավագույն ռմբարկու (1). 1994
Թվական | Ակումբ | Անցկացրած հանդիպում | Խփած գնդակներ |
---|---|---|---|
1991-1992 | Դեֆենսոր Սպորտինգ | 18 | 4 |
1993-1994 | Պենյարոլ | 44 | 27 |
1995-1998 | Կալյարի | 89 | 20 |
1995 | Պենյարոլ | 12 | 8 |
1998-1999 | Էսպանյոլ | 15 | 3 |
1999-2006 | Մալագա | 100 | 36 |
2003-2005 | Սևիլյա | 48 | 9 |
2005-2006 | Պորտսմութ | 13 | 2 |
1994-2005 | Ուրուգվայ | 46 | 14 |
|
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)