Դարաբ (Ֆարս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դարաբից)
Բնակավայր
Դարաբ
ԵրկիրԻրան Իրան
ԲԾՄ1120 մետր
Բնակչություն70 232 մարդ (2016)[1]
Դարաբ (Ֆարս) (Իրան)##
Դարաբ (Ֆարս) (Իրան)

Դարաբ[2] (պարս.՝ داراب), քաղաք Իրանի հարավում՝ Ֆարսի նահանգում։ Դարաբ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվով նահանգի յոթերորդ քաղաքն է[3]։  

Դարաբը տարածաշրջանային խոշոր գյուղատնտեսական կենտրոն է[4], որի հիմնական մշակաբույսերն են ցորենը, ցիտրուսները, բամբակը, եգիպտացորենը, ինչպես նաև՝ արմավենիները։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Ֆարսի հարավ-արևելքում՝ հարավարևելյան Զագրոսի լեռնային տեղանքում։ Ծովի մակարդակից ունի 1 139 մետր բարձրություն[5]։ Դարաբը գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Շիրազից, մոտ 210 կմ դեպի հարավ-արևելք (ESE) և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 820 կմ դեպի հարավ-արևելք (SSE): Կլիման արևադարձային է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է (մինչև 395 մմ)։

Դարաբի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 15.9
(60.6)
17.4
(63.3)
22.2
(72)
25.8
(78.4)
33.0
(91.4)
36.3
(97.3)
37.8
(100)
37.0
(98.6)
34.0
(93.2)
29.8
(85.6)
22.8
(73)
18.
(64)
27.5
(81.45)
Միջին ցածր °C (°F) 3.4
(38.1)
5.0
(41)
8.7
(47.7)
12.4
(54.3)
17.8
(64)
21.0
(69.8)
23.4
(74.1)
22.4
(72.3)
18.7
(65.7)
14.2
(57.6)
8.3
(46.9)
4.4
(39.9)
13.31
(55.95)
Տեղումներ մմ (դյույմ) 48
(1.89)
44
(1.73)
14
(0.55)
23
(0.91)
1
(0.04)
0
(0)
1
(0.04)
1
(0.04)
0
(0)
2
(0.08)
12
(0.47)
29
(1.14)
175
(6.89)
աղբյուր: Climate-Data.org[6]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 70 232 մարդ (2016)[1][3]։

Բնակչության թվաքանակը
19861991199620062012
33 71841 93148 13054 51358 811[7]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է Աքեմենյանների դինաստիայի օրոք։ Դարաբն առաջին քաղաքն էր, որը նվաճել էր ապագա արքայից արքա Արտաշիր Պապականը[4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարաբի շրջակայքում գտնվում են մի շարք հանգստի գոտիներ։ Քաղաքից դեպի արևելք գտնվում է անտառապատ տարածք, որը հայտնի է Լայզանգան (Layzangan) անունով[8]։ 20 կիլոմետր դեպի արևմուտք կան հանքային աղբյուրներ, որոնց շուրջ ձևավորվել է Ջունջանի (Joonjan) հանգստի գոտին[9]։ Նաև Դարաբից հյուսիս-արևելք գտնվում է Թոդաջ լեռնաշղթան[10], որի ամենաբարձր գագաթը ծովի մակարդակից ունի 3150 մետր բարձրություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. Иран. Справочная карта (масштаб 1:1 250 000). Четвёртое издание — ГУГК СССР, 1986.
  3. 3,0 3,1 World Gazetteer (անգլ.)
  4. 4,0 4,1 Encyclopædia Iranica (անգլ.)
  5. Физико-географические данные (անգլ.)
  6. «Climate: Darab». Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  7. предполагаемое
  8. Layzangan Gorge (անգլ.)
  9. Joonjan (Jonoon) Mineral Water Spring (անգլ.)
  10. Todaj Mountain (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարաբ (Ֆարս)» հոդվածին։