Դատարկ մարդը (ֆիլմ)
Դատարկ մարդը (անգլ.՝ The Empty Man)՝ 2020 թվականի գիտաֆանտաստիկ սարսափ թրիլլեր ֆիլմ, որի ռեժիսորն ու սցենարիստն է Դեյվիդ Պրայորը։ Նկարահանվել է Կալեն Բաննի և Վանեսա Ռ. Դել Ռեյի համանուն գրաֆիկական վեպի հիման վրա։ Ֆիլմ-աստղերն են՝ Ջեյմս Բեդջ Դեյլ, Մարին Արլենդ, Սթիվեն Ռութ, Ռոն Քենադա, Ռոբերտ Արամայո, Ջոել Քորթնի և Սաշա Ֆրոլովա։
Ի սկզբանե ֆիլմը նկարահանվել է 2007 թվականի օգոստոսին, բայց կինոէկրան է բարձրացել 2020 թվականի հոկտեմբերի 23-ին, Միացյալ Նահանգներում, 20th Century Studios-ի կողմից։ Այն արժանացավ խառը-բացասական կարծիքների և՛ կինոքննադատների, և՛ հանդիսատեսի կողմից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկացի չորս զբոսաշրջիկներ 1995 թվականին գնում են ճամփորդության Բութանի լեռներով։ Հետազոտության ժամանակ նրանցից մեկը՝ Պաուլը, ընկնում է բացված ճեղքի մեջ։ Գրեգը գտնում է նրան կատատոնիկ վիճակում՝ տարօրինակ կմախքի նայեսիս։ Հետո՝ ձնաբքի ժամանակ, ընկերները Պաուլի հետ ապաստան են գտնում մի դատարկ տանը։ Հաջորդ օրը Ռութին դրսում անծանոթ կերպարանք է նկատում։ Այդ գիշերը Պաուլն անհետանում է, իսկ ընկերները գտնում են նրան ձյան մեջ՝ ժայռին մոտ։ Սկզբում Ռութին մի քիչ ապշում է, հետո դանակահարում Գրեգին և Ֆիոնային ու ժայռից դուրս նետում նրանց մարմինները։ Դյութիչ հայացք է փոխանակում Պաուլի հետ՝ նախքան իրեն ցած նետելը։
Նախկին ոստիկան Ջեյմս Լասոմբրան, 2018 թվականին Միսսուրիում, ծանր է տանում կնոջ և փոքրիկ որդու մահը։ Ոստիկանությունը նոր հետաքննություն է սկսում և նա իր վրա է վերցնում ավագ դպրոցի անհայտ կորած աշակերտուհի Ամանդային որոնողական աշխատանքները։ Նրան հաջողվում է պարզել, որ վերջերս նա և իր ընկերները կամուրջի վրա ծես են կատարել՝ կանչելով Դատարկ մարդուն։ Ոչ ոք չի հավատում այդ քաղաքային լեգենդին։ Շուտով, Ջեյմսը սկսում է տեսնել Դատարկ մարդուն։ Նա հետևում է պաշտամունքի անդամներին և հայտնաբերում է այդ կամրջի տակ Ամանդայի ընկերների մարմինները, իսկ աղջիկն ինչ-որ կերպ կապված է լինում խորհրդավոր պաշտամունքի հետ։ Նա տեղեկացնում է ոստիկանությանը, որոնք քայլեր չեն ձեռնարկում փաստերի բացակայության պատճառով։
Տառապելով օրեցօր վատթարացող տեսիլքներից, Ջեյմսը դարանակալում է պաշտամունքի անդամ Գարրետին՝ փորձելով տեղեկություն որսալ նրանից։ Վերջինիս պնդմամբ հիվանդանոցում կա մեկը, որը փոխանցել է պաշտամունքը Դատարկ Մարդուն։ Պարզվում է՝ Պաուլն է, որը գտնվում է թմրած վիճակում և տեսակցություններ ստանում պաշտամունքի անդամներից։ Ամանդան բացահայտում է, որ Ջեյմսը Տուլպան է՝ Դատարկ մարդու նոր կաղապարը։ Հանդիսատեսը նրան երբեք չի տեսել ժամանակային այս գոտուց։
Դատարկ մարդը վերցնում է Ջեյմսի մարմինն ու տանում նրան երազանման մի աշխարհ և ամբողջովին իշխում նրա մարմնին։ Ջեյմսն այս կապանքների մեջ վերացնում է Պաուլին՝ նախքան հիավնդասենյակը լքելը, որտեղ պաշտամունքի անդամները խոնարհվում են իր առջև՝ որպես իրենց նոր Դատարկ մարդը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյմս Բեդջ Դեյլը՝ որպես Ջեյմս Լասոմբրա
- Մարին Արլենդը՝ որպես Նորա Քուեյլ
- Սթիվեն Ռութը՝ որպես Արթուր Փարսոնս
- Ռոն Քենադան՝ որպես դետեկտիվ Վիլերս
- Ռոբերտ Արամայոյը՝ որպես Գերրեթ
- Ջոել Քորթնին՝ որպես Բրենդոն Մայբում
- Սաշա Ֆրոլովան՝ որպես Ամանդա Քուեյլ
- Սամանտա Լոգանը՝ որպես Դևարա Ուոլշ
- Աարոն Փուլը՝ որպես Պաուլ
- Ադամ Ֆերգյուսոնը՝ որպես Տուլպա
- Օուեն Թիգը՝ որպես Դանքեն Ուեսթ
- Տանյա վան Գրաանը՝ որպես Ալիսոն Լասամբրա
- Էվան Joնիգկեյթը՝ որպես Գրեգ
- Ռոբերտ Քաութսը ՝ որպես «Դատարկ մարդը»
Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ 20th Century Fox ընկերությունը Բում!-ից ձեռք է բերել «Դատարկ Մարդը» գրաֆիկական վեպը գեղարվեստական կինոնկարի համար։ Նա աշխատանքի է վերցրել Դեյվիդ Պրայորին՝ որպես սցենարիստ և ռեժիսոր։ [1]:
Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվեցին 2017 թվականի օգոստոսի 31-ին Իլինոյսի Էդվարդսվիլ քաղաքում՝ Մեդիսոնի շրջանի դատարանի շենքում[2][3]:Նկարահանումները տեղի են ունեցել նաև «Չեյն օֆ Ռոքս բրիդջ»-ում և երեք օր անց տեղափոխվել մեկ այլ չբացահայտված տարածք[4]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին 20th Century Studios-ի կողմից (սխալմամբ, ֆիլմը թողարկվել էր 20th Century Fox անվան տակ, մինչդեռ ստուդիայի անվանումը փոխվել էր դեռ 2020 թվականի հունվար ամսին)[5]։ Պրեմիերան նախատեսված էր եղել թողարկել 2020 թվականի օգոստոսի 7-ին, բայց հետաձգվեց մինչև դեկտեմբերի 4-ը COVID-19 համաճարակի պատճառով՝ նախքան կտեղափոխվեր հոկտեմբեր ամսի՝ հանգեցնելով Մահը Նեղոսի վրա ֆիլմի ժամանակացույցային փոփոխությանը[6][7]։
Քննադատական ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոմսարկղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատարկ Մարդը 1,3 միլիոն դոլար վաստակեց 2,027 կինոթատրոններից ֆիլմի բացման ցուցադրության առաջին շաբաթում՝ չորրորդ տեղով եզրափակելով տոմսարկղերի ցուցակը[8]։ Հանդիսատեսի 53%-ը տղամարդիկ էին, որոնցից 53%-ը՝ քսանհինգն անց։ Վերլուծաբանները մեղադրում էին ֆիլմի տոմսարկղերի ցածր վճարներին մարքեթինգի բացակայության համար։ ՌեյլիշՄիքս սոցիալական մեդիա հարթակի վերլուծական կորպորացիան այս առիթով նշում էր․ «20th-ի Դատարկ մարդու համար սոցարշավը դադարեցվեց ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 16-ին։ Ինդիին ուղղված յուրաքանչյուր արշավ, որը հավակնում է միանվագ բարձր գաղափարի կամ մրցանակի, ակնհայտորեն դուրս է գալիս գոնե երկու շաբաթվա ընթացքում՝ սա ամենաուշը »։ ֆիլմի վարկանիշն ընկել է 57%-ով, իր երկրորդ շաբաթում հասնելով $561,000-ի, իսկ երրորդում՝ $294,350[9]։
Քննադատական պատասխան[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատարկ մարդը նախապես չի ցուցադրվել քննադատներին[10]։ Ըստ վերանայման ագրեգատոր Rotten Tomatoes-ի՝ կինոնկարը ստացել է 45% հավանողական գնահատական՝ հիմնված 12 քննադատությունների վրա և ձևավորելով միջին՝ 4,7/10 վարկանիշը[11]։ ՍինեմաՍքոր-ի կողմից անցկացված հարցումներով հանդիսատեսը ֆիլմին տվել է միջին «D +» գնահատական հիմք ընդունելով «A +» -ից F սանդղակը[8][12], մինչդեռ ըստ ՓոսթԹրեք-ի հրապարակած արդյունքների՝ հնադիսատեսը դրական է գնահատել ֆիլմը և «ահավոր է» ասելով 25%-ը անխոս առաջարկում է դիտել ֆիլմը։ Քննադատության թիրախում էին սցենարը, սյուժեն, կերպարները, խաղը և տևողությունը։
Գլոբ ընդ Մեյլ-ի Բարրի Հերցը կինոնկարը գնահատեց 2/4՝ գրելով․ «Բեմադրող ռեժիսորները չէին կարող ավելի լավ անվանում ընտրել։ Ուրբաթ երեկոյի կինոդիտումից հետո, որին մասնակցում էին ևս երկու հարգարժան մարդիկ, ես ավելի քան պարզապես տավորված էի»[10][13]։ Դի օնլի Քրիթիք-ի համար գրված հոդվածում Նեյթ Ադամսը ֆիլմին տվել է «D -» գնահատականը՝ մեկնաբանելով․ «եկե՛ք նշեմ, որ անբովանդակ է» և ամփոփելով սյուժեն հետևյալ կերպ․ «2 ժամ և քսան րոպե երկար վազքից հետո, Դատարկ մարդը՝ հավանաբար այդ խառնածին զարմիկը երկու անգամ հեռացվել է ԲայԲայՄեն կամ Սլենդերմեն ֆիլմերից․ ինչևէ՝ լավ խաղակազմ չէ, լրիվ ձանձրացրել է»։
Rue Morgue-ի Մայքլ Գինգոլդը դրական կարծիք է արտահայտել ֆիլմի վերաբերյալ, ասելով, որ «բնավ, ոչ բոլոր ֆիլմերի թրեյլերներն են վաճառում կինոնկարը, և այս պարագայում, դա տեղին է ասված»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Stevens Michael (February 19, 2020)։ «"The Empty Man"»։ Sneak Peek։ Վերցված է March 8, 2020
- ↑ Davenport Cory (August 31, 2017)։ «'The Empty Man': Movie scenes to be shot in Edwardsville»։ RiverBender։ Վերցված է September 3, 2017
- ↑ Sczesny Matt (September 1, 2017)։ «A Hollywood film is shooting in Edwardsville»։ KMOV։ Արխիվացված է օրիգինալից August 12, 2018-ին։ Վերցված է September 3, 2017
- ↑ «Filming to start tonight for crime thriller at Madison County Courthouse»։ AdvantageNews։ August 31, 2017։ Վերցված է September 3, 2017
- ↑ D'Alessandro Anthony (September 23, 2020)։ «'Black Widow' Jumps To Summer 2021 Spurring Marvel Pics Release Date Shift; 'West Side Story' Delayed A Year; 'Soul' Stays Theatrical»։ Deadline Hollywood։ Penske Media Corporation։ Վերցված է September 23, 2020
- ↑ D'Alessandro Anthony (June 26, 2020)։ «'Unhinged' Going July 31 In Wake Of 'Tenet' Summer Shift»։ Deadline Hollywood։ Penske Media Corporation։ Վերցված է July 20, 2020
- ↑ Rubin Rebecca (July 23, 2020)։ «'Star Wars' Films, 'Avatar' Sequels Pushed Back a Year in Disney Release Calendar Shakeup»։ Variety (Penske Media Corporation)։ Վերցված է July 23, 2020
- ↑ 8,0 8,1 D'Alessandro Anthony (October 25, 2020)։ «'Honest Thief' Continues To Lead Lackluster Pandemic Box Office, 'Empty Man' Tripped By Holdovers»։ Deadline Hollywood։ Վերցված է October 25, 2020
- ↑ D'Alessandro Anthony (November 1, 2020)։ «Focus Features-Amblin Horror Movie ‘Come Play’ Leading Halloween Pandemic Weekend B.O. With $3M+»։ Deadline Hollywood։ Վերցված է November 1, 2020
- ↑ 10,0 10,1 Hertz Barry (October 23, 2020)։ «Barely promoted horror The Empty Man cements the fact that it's dark days indeed for moviegoers»։ The Globe and Mail։ The Woodbridge Company։ Վերցված է October 24, 2020
- ↑ «The Empty Man (2020)»։ Rotten Tomatoes։ Վերցված է January 15, 2021
- ↑ Brueggemann Tom (25 October 2020)։ «‘The Empty Man’ Opens at Empty Theaters as Weekend Box Office Grosses Less Than $10 Million»։ IndieWire։ «no reviews (even the trades didn’t check in over the weekend), and a D+ Cinemascore.»
- ↑ Adams Nate (October 23, 2020)։ «Review: Hollow 'The Empty Man' an overlong supernatural thriller that goes nowhere»։ The Only Critic։ Վերցված է October 23, 2020
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դատարկ մարդը (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «The Empty Man»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: