Jump to content

Դավիթ II (Իմերեթի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ II (այլ կիրառումներ)
Դավիթ II
Ծնվել է՝1756 կամ 1755[1]
ԾննդավայրՔութայիս
Մահացել է՝հունվարի 11, 1795(1795-01-11)[1] բնական մահով
Վախճանի վայրԱխալցխա
ՏոհմԲագրատիոնիներ
ՀայրԳեորգի IX
ՄայրMzekhatun Dadiani?
ԵրեխաներPrince Constantine of Imereti? և Q135094807?
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի

Դավիթ II (1756 կամ 1755[1], Քութայիս - հունվարի 11, 1795(1795-01-11)[1], Ախալցխա, Վրաստան), Իմերեթի թագավոր, վրաց Բագրատունիների արքայատոհմից, եղել է Իմերեթի թագավոր (Արևմտյան Վրաստան) 1784-1789 թվականներին։

Գեորգի IX-ի որդին էր։

Երբ մահանում է Դավիթի հորաքրոջ որդին՝ Սողոմոն I-ը, ժամանակավոր կառավարիչ է դառնում Դավիթը։ Գահին հավակնորդ իշխանները դա չէին ուզում և խանգարում էին նրան։ Բայց Կացիա II Դադիանի՝ Մեգրելիայի արքայազնի աջակցությամբ նրան հաջողվում է նստել գահին՝ 1784 թվականի մայիսին ինքնիրեն թագավոր հռչակելով։ Նա փորձում է հարաբերություններ հաստատել Ռուսական կայսրության հետ և սահմանափակել հզոր իշխանների իրավունքները՝ իրեն ենթարկելով նրանց։ Դավիթ II-ի քաղաքականությունը առաջ է բերում ազնվականների(նաև Մեգրելիայի իշխան Գրիգոր Դադիանի) զայրույթը և ըմբոստությունը։ Վրաստանի թագավոր Հերակլ II-ը բանակ է ուղարկում Իմերեթ և օգնում Սողոմոնին(Սողոմոն II) թագավոր դառնալ։ Դավիթ II-ը գահընկեց է արվում և ուղարկվում Ախալցխա, որը Օսմանյան տարածք էր։ 1790 թվականին, թուրքական զորքերի գլուխ անցած, Դավիթ II-ը վերադառնում է Իմերեթ՝ Սողոմոնին գահընկեց անելու, բայց չի կարողանում. զորքը պարտություն է կրում, և նա փախչում է Իմերեթից։ Ավելի ուշ Հերակլ II-ի միջնորդությամբ Դավիթին թույլատրվում է վերադառնալ Իմերեթ և այնտեղ կալվածք ստանալ։ 1792-1794 թվականներին Դաղստանի վարձկանների միջոցով Դավիթը նորից է փորձում գահին տիրանալ, սակայն դա նրան չի հաջողվում։ Նա հեռանում է Իմերեթից և հետագայում Ախալցխայում մահանում ծաղիկ հիվանդությունից[2].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]