Դավիթ Սարգսյան (քաղաքական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Դավիթ Վելիկոյի Սարգսյան (դեկտեմբերի 12, 1983, Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր[1][2][3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Սարգսյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ 2001 թվականին Ավարտել է Կոճողոտի միջնակարգ դպրոցը։
2002-2004 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։
2008 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի «Անտառային ճարտարագիտություն և հողաշինարարություն» բաժինը և ստացել ճարտարագետ–անտառագետի որակավորում։ 2009 թվականին աշխատել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի մասնաճյուղում, որպես առաջատար մասնագետ, իսկ 2013-2017 թվականներին աշխատել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ում։ 2017 թվականին եղել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի և Շահումյանի մասնաճյուղերի վերահսկողության բաժնի ավագ մասնագետ, իսկ 2018 թվականին՝ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Մարտակերտի և Շահումյանի մասնաճյուղերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
2020 թվականի մայիսի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2020 թվականից՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության անդամ է[5][6][7][8]։
Ամուսնացած չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԵԼԻԿՈՅԻ». www.nankr.am. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել և ստացել են վկայականներ». Hetq.am. 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել և ստացել են վկայականներ». Politik.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն արդեն գրանցվել են և վկայականներ ստացել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել». Նորություններ Արցախից aparaj.am. 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները վկայականներ են ստացել». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Արցախի նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.