Դավիթ Չիրաճյան
Դավիթ Չիրաճյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1839 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1907[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | նկարիչ |
David Çıraciyan Վիքիպահեստում |
Դավիթ Չիրաճյան (մարտի 21, 1839, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1907[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայկական ծագումով նկարիչ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Չիրաճյանը ծնվել է Ստամբուլում։ Սովորել է տեղի հայկական կաթոլիկ դպրոցում։ Նկարել սովորել է այցելելով տարբեր ստուդիաներ, ինչպես նաև Եգիպտոս և Եվրոպա կատարած այցելությունների ժամանակ, սակայն արվեստի գծով ակադեմիական կրթություն չի ստացել[2]։ Նրա նկարչական գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մկրտիչ Ճիվանյանը[3]։ Չիրաճյանը դասավանդել է Ստամբուլի գերագույն քաղաքացիական ծառայության դպրոցում։ Պարգևատրվել է մեդալով[2]։
Չիրաճյանի վերջին ստեղծագործությունները թվագրվում են 19-րդ դարի վերջին։ 1890-ական թվականների ստեղծագործություններում պատկերված են ստամբուլյան տեսարաններ՝ Ստամբուլի Լյանդրովյան աշտարակը, Ռումելիհիսարը, Քյուչուկսու պալատը, Բոսֆորի պատկերը Անատոլիայից, Սարայբուրնուն, Տոպկապի պալատը, ինչպես նաև թեմաներ ստամբուլահայ նկարիչներ Կարապետ Յազմաճյանի և Մկրտիչ Ճիվանյանի ստեղծագործություններից։
Ի տարբերություն իր ժամանակակիցների՝ Չիրաճյանի կտավները գունեղ են և լուսավոր, որոնցում գերիշխում է բաց կապույտը։ Որպես ստեղծագործությունների հիմք՝ Չիրաճյանը օգտագործել է լուսանկարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Artnet — 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 Kürkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire: 1600–1923. Istanbul: Matusalem publ. էջ 301. ISBN 9789759201531.
- ↑ «Çıracıyan ve Yazmacıyan'ın Sanal Muze (Museum)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.