Մկրտիչ Ճիվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Ճիվանյան
Mgirdic Civanyan.jpg
Ի ծնեՄկրտիչ Հովհաննեսի Ճիվանյան
Ծնվել է1848
ԾննդավայրԿ. Պոլիս
Վախճանվել էփետրվարի 14, 1906
Մահվան վայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Մասնագիտություննկարիչ
Mıgırdiç Civanyan Վիքիպահեստում

Մկրտիչ Հովհաննեսի Ճիվանյան (1848, Կ. Պոլիս - փետրվարի 14, 1906, Կ. Պոլիս), նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրամուտ ծովի վրա (1900-ական թթ.)

Մկրտիչ Ճիվանյանը ծնվել է Կոստանդնուպոլիսի արվարձաններից մեկում՝ Պեշիկթաշ հայաշատ գյուղում, արքունական երաժշտի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում՝ նկարչության ուսուցիչ Ա. Սարգսյանի դասարանում, միաժամանակ ծնողների ցանկությամբ այցելել է տարբեր արհեստավորական և առևտրական ընկերություններ[1]:

Մասնագիտացել է Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային վարժարանում, ապա՝ ֆրանսիացի նկարիչ Մասոնի մոտ (1871-1873), կատարելագործվել Իտալիայում (1876-18791894-1905 թվականներին ապրել Է Օդեսայում, Սանկտ Պետերբուրգում։

Ստեղծել է Ոսկեղջյուրի և Բոսֆորի ափերը պատկերող ռոմանտիկ, բնապատկերներ («Գարուն», «Ալեհույզ ծովը փոթորկից առաջ» (1894), «Ֆեներիի փարոսը», «Լորդ Բայրոնի երազը», «Առավոտը ծովի վրա»)։ Վարպետորեն է վերարտադրել օդի և լույսի համադրումն ու դրանց ելևէջումների նյութականությունը։ 1860-ական թվականներին Կ. Պոլսում ձևավորել է թատերական ներկայացումներ, մասնակցել ճարտարապետներ Պալյանների կառուցած շենքերից մի քանիսի ներքին հարդարմանը։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրտիչ Ճիվանյաի կենսագրությունը avproduction.am կայքում
  2. «Ով ով է։ Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 7:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]