Դավիթ Հակոբյան (լուսանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հակոբյան (այլ կիրառումներ)
Դավիթ Հակոբյան
Davit Hakobyan.jpg
Ծնվել էփետրվարի 28, 1986(1986-02-28) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատանքՀՀ Նախագահի պաշտոնական լուսանկարիչ

Դավիթ Հակոբյան (փետրվարի 28, 1986(1986-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, Հայաստանի Հանրապետության Նախագահի անձնական լուսանկարիչ (2010-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 28-ին Երևանում[1]։ 2002 թվականին ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը։ 2002 թվականից զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ։

2008 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժինը, իսկ 2010 թվականին նույն բուհում ստացել է մագիստրոսի կոչում[1]։

2007-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես», ապա՝ «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում՝ որպես ֆոտոլրագրող։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկում[1]։

2010 թվականից աշխատում է որպես ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Դավիթ Հակոբյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը[2][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]