Jump to content

Դավիթ Զալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Զալյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1942(1942-07-10)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 6, 2017(2017-02-06) (74 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1965, 1971)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Մասնագիտությունխմբավար և մանկավարժ
ԱշխատավայրՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Հայաստանի երաժշտական ընկերություն և Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն

Դավիթ Տիգրանի Զալյան (հուլիսի 10, 1942(1942-07-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2017(2017-02-06)), հայ խմբավար, մանկավարժ։ Պրոֆեսոր (2000): Եղել է Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Զալյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 10-ին, Երևանում։ 1965 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի խմբավարության բաժինը, 1971 թվականին՝ Երևանի կոնսերվատորիայի դիրիժորության բաժինը։ 1965-1990 թվականներին եղել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երգչախմբի ղեկավար և խմբավարության դասատու, 1971-1973 թվականներին՝ Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի խմբավար, 2000 թվականին՝ գեղարվեստական ղեկավար։ 1971 թվականին՝ իր հիմնադրած «Ձայնի պահպանման» վոկալ-երգչախմբային միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1986-1997 թվականներին՝ երաժշտական մանկական պետական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 2001 թվականին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ 1980 թվականին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1995-2000 թվականներին եղել է Կահիրեի հայկական եկեղեցու և զույգ վարժարանների երգչախմբերի ղեկավար[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2017 թվականին, երկարատև հիվանդությունից հետո[3]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդան Աճեմյան, «Կիկոսի մահը»։
  • Էդուարդ Խաղագորտյան, «Մի գլխարկի պատմություն»։
  • Բ. Բրիտտեն, «Նոյյան տապան»։
  • Զյուսմայեր, «Անվանակոչություն»։
  • Պյոտր Չայկովսկի, «Տարվա եղանակները»։
  • Ստեփան Լուսիկյան, «Ճպուռն ու մրջյունը»։
  • Պերգոլեզի, «Stabat Mater»:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային, համամիութենական հանրապետական մրցանակների դափնեկիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3797
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 384-385։
  3. «Մահացել է Դավիթ Տիգրանի Զալյանը».