Դավիդ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դավիդ
Դրոշ
Bandera de la Provincia de Chiriquí.svg

David (Panama) - Route Panaméricaine.JPG
Կոորդինատներ: 8°26′0″ հս․ լ. 82°26′0″ ամ. ե. / 8.43333° հս․. լ. 82.43333° ավ. ե. / 8.43333; 82.43333
ԵրկիրՊանամա Պանամա
Հիմնադրված է1602 թ.
Մակերես176 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն144 858 մարդ (2010)[1]
##Դավիդ (քաղաք) (Պանամա)
Red pog.png

Դավիդ (քաղաք) (իսպ.՝ San José de David), Պանամայի արևմուքում տեղակայված քաղաք: Հիմնադրվել է 1602 թվկանին: Նահանգի վարչական կենտրոնը Չիրիկին է: Բնակչությունը 124500 մարդ է: Քաղաքի միջով է անցնում Պանամերիկյան մայրուղին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդը Պանամայի երրորդ մեծ քաղաքն է: Սա երկրի առավել ինդուստրացված քաղաքներից մեկն է և հանդիսանում է ծանր արդյունաբերության, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների արտադրության կենտրոն։ Քաղաքը ակտիվ առևտրային կապերի մեջ է հարևան Կոստա - Ռիկայի և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրների հետ: Քաղաքը երկրի մյուս մասի հետ կապված է պանամաամերիկյան մայրուողու միջոցով: Քաղաքում կա միջազգային օդանավակայան: Լավ զարգացած է զբոսաշրջությունը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդը գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Կորդիլեռների միջև գտնվող Չիրիկայի նահանգի կենտրոնական մասում գտնվող հարթավայրում: Քաղաքի միջով է անցնում Դավիդ գետը: Քաղաքից հյուսիս՝ 40կմ հեռավորության վրա է գտնվում Բարու չգործող հրաբուխը, որը Պանամայի ամենաբարձր լեռն է: Խաղաղ օվկիանոսի Չիրիկայի ծոցի արևելյան մասում է գտնվում Կոյբա կղզին, որտեղ էլ տեղակայված է ազգային ծովային պարկը: Կոստա-Ռիկայի միջև սահմանը 30կմ է: Դավիդը Պանամայի մայրաքաղաքից գտնվում է 434 մետր հեռավորության վրա:

Ներքին տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթի բնակչության խտությունը բավականին ցածր է, ընտանիքների մեծ մասը ապրում է առանձին մեկհարկանի տներում։ Քաղաքի շրջանների մեծ մասը, ներառյալ կենտրոնական, գործարար շրջանը, ներկայացված են մի քանի բարձրահարկ շենքերով: Քաղաքի մի քանի հյուրանոցներ, բանկեր, խաղատեր և բնակելի տներ ունեն երկուսից հինգ հարկանի շենքեր: Առավել հայտնի շրջանները գտնվում են քաղաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում: Քաղաքում կա նաև առևտրային մեծ կենտրոն: Քանի դեռ Չիրիկի շրջանը շարունակում է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը՝ առավել զարգացած է զբոսաշրջության ենթակառուցվածքը[2]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի Կենտրոնական Ամերիկայի ամենատաք կլիման, բայց ծայրամասերում ջերմաստիճանը կտրուկ նվազում է: Դավիթի կլիման արևադարձային մուսսոնային է՝ տոթ: Դեկտեմբերի կեսերից մինչև ապրիլի կեսերը և ավելի երկար կլիման չորային է, ապրիլի կեսերից մինչև դեկտեմբեր խոնավ է ու շոգ:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Դավիդ (քաղաք)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]