Jump to content

Դառնափուշ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դառնափուշ փափուկից)
Դառնափուշ սովորական
Դառնափուշ սովորական
Դառնափուշ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Heliantheae
Ցեղ Դառնափուշ (Xanthium)
Տեսակ Դառնափուշ սովորական (X. strumarium)
Միջազգային անվանում
Xanthium strumarium

Դառնափուշ սովորական (լատին․՝ Xánthium strumárium), աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, ուշ գարնանային չարորակ մոլախոտ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի լավ զարգացած, դեպի խորը գնացող արմատային համակարգ, մինչև 60-80 սմ բարձրության հասնող կլոր կամ բազմակող ու լիամեջ ցողուններ։ Հասունանալիս ցողունն ընդունում է դեղնամանուշակագույն երանգ, փշերը այդ ընթացքում չորանում են։ Ցողունի յուրաքանչյուր հանգույցից դուրս են գալիս կոթուն ունեցող 3-5 բլթականի տերևներ, որոնց հակառակ կողմը թավոտ է։

Բույսի պտուղները էլիպսաձև են, երկարավուն են, մեծ ու բոլոր կողմերից պատված են փշերով, իսկ գագաթին ունեն ավելի մեծ եղջյուրանման փշեր։ Սերմը տուփիկ է։ Բույսը տարածված է Երկիր մոլորակի հարավային կիսագնդում։ Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր շրջաններում, առավել տարածված է Արարատյան դաշտում։ Բույսի բոլոր հատվածներում կա յոդ, որը բացասաբար ազդեցություն է թողնում դաշտերի վրա։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է ստորին լեռնային գոտու գետերի և առուների ափերին, ճանապարհների եզրերին, աղբավայրերում և ցանքսերում։ Հանդիպում է Տավուշի, Կոտայքի Արմավիրի, Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործվում է բույսի կանաչ զանգվածը ծաղկման շրջանում, պտուղներն և արմատները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
  • Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնափուշ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնափուշ սովորական» հոդվածին։