Դառնափուշ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դառնափուշ սովորական
Դառնափուշ սովորական
Դառնափուշ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Heliantheae
Ցեղ Դառնափուշ (Xanthium)
Տեսակ Դառնափուշ սովորական (X. strumarium)
Միջազգային անվանում
Xanthium strumarium

Դառնափուշ սովորական (լատ.՝ Xánthium strumárium), աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, ուշ գարնանային չարորակ մոլախոտ։ Ունի լավ զարգացած, դեպի խորը գնացող արմատային համակարգ, մինչև 60-80 սմ բարձրության հասնող կլոր կամ բազմակող ու լիամեջ ցողուններ։ Հասունանալիս ցողունն ընդունում է դեղնամանուշակագույն երանգ, փշերը այդ ընթացքում չորանում են։ Ցողունի յուրաքանչյուր հանգույցից դուրս են գալիս կոթուն ունեցող 3-5 բլթականի տերևներ, որոնց հակառակ կողմը թավոտ է։

Բույսի պտուղները էլիպսաձև են, երկարավուն են, մեծ ու բոլոր կողմերից պատված են փշերով, իսկ գագաթին ունեն ավելի մեծ եղջյուրանման փշեր։ Սերմը տուփիկ է։ Բույսը տարածված է Երկիր մոլորակի հարավային կիսագնդում։ Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր շրջաններում, առավել տարածված է Արարատյան դաշտում։ Բույսի բոլոր հատվածներում կա յոդ, որը բացասաբար ազդեցություն է թողնում դաշտերի վրա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980