Դաշտ (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռեյն Ռաամատ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Տալլինֆիլմ |
Տևողություն | 9 րոպե[1] |
Թվական | 1978 |
Դաշտ (էստ․՝ Põld), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1978 թվականին։ Ռեժիսոր Ռեյն Ռաամատը ստեղծել է պոեմ մարդու աշխատանքի մասին՝ հեշտ, ամենօրյա, որը պահանջում է համառություն, կամք, պահանջկոտություն։ Այս թեման նրա մոտ մարմնավորված է հողագործի կերպարով, որը ցույց է տալիս փոխաբերության, խորհրդանիշի բնույթը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճահճի մեջ, մի կղզու վրա ապրում են մարդն ու ձին։ Ամեն օր նրանք գալիս են դաշտ, որը լցված էր քարերով, մարդը դրանք գցում է սայլի մեջ և տանում։ Ամեն օր բեռը, որը պետք է քարշ տար ձին, գնալով ծանրանում էր։ Մի օր նա պոկում է քարշափոկն ու փախչում մարդուց։ Մարդը նրան իզուր կանչում ու սպասում է։ Որոշ ժամանակ անց մարդը հասկանում է, որ ձիուց շատ է պահանջել։ Հիմա նա միայնակ է քարերը հավաքում։ Վերջապես դաշտն ազատ է և նա կարող է ցորեն ցանել։ Ամբողջ ցուրտ ամառը ճահիճներում թափառելուց հետո, ձին վերադառնում է կղզի, որը հիմա վերածվել է ծաղկուն բլրի։ Այստեղ նա նորից կաշխատի մարդու հետ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ֆիլմում Ռաամատն իր վրա է վերցրել և՛ ռեժիսորի, և՛ բեմադրող նկարչի, և՛ սցենարի հեղինակի դերերը։ Նրա կարծիքով միայն այդպես կարելի է հասնել ստեղծագործության փոքր արտահայտչությանը։
Ռեժիսոր | Ռեյն Ռաամատ |
Սցենարիստ | Ռեյն Ռաամատ |
Բեմադրող նկարիչներ | Ռեյն Ռայդմե, Ռեյն Ռաամատ |
Օպերատոր | Արվի Իլվես |
Կոմպոզիտոր | Անտի Մարգուստե |
Հնչյունային օպերատոր | Տոյվե Էլմե |
Ֆիլմում շատ գույներ չկան․ մեծ մասամբ այն միագույն է։ Կինոքննադատ Ա․ Ասենինը համեմատում է «Դաշտի» կառուցվածքը, մյուս սոնատային ձևով ստեղծագործությունների հետ․ «քանի որ իր մեջ կրում է թեմաների համադրումն ու դրանց մշակումը։ Սա նկար է, որը «հնչում է», որը «կարելի է լսել», որն ունի կարող է շարժվել, ռիթմիկ-ժամանակային տևողությամբ»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Асенин С. Верность избранному пути // Кинопанорама. — Искусство, 1981. — Т. 3. — С. 192.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Põld (Поле)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Поле» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|