Jump to content

Դան Նդոյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դան Նդոյե
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 2000(2000-10-25)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Նյոն, Վո, Շվեյցարիա[1]
Հասակ 184 սանտիմետր[1]
Դիրք կենտրոնական հարձակվող

Դան Ասան Նդոյե (ֆր.՝ Dan Assane Ndoye, հոկտեմբերի 25, 2000(2000-10-25)[1], Նյոն, Վո, Շվեյցարիա[1]), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Բոլոնիա» ակումբի և Շվեյցարիայի ազգային հավաքականի վինգեր:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նդոյեն սկսել է ֆուտբոլ խաղալ իր տեղական «Լա Կոտ Սպորտս» ակումբում։ Շատ արագ նկատել էր «Լոզաննան»։ Տպավորիչ արագությամբ բարձրանալով կարիերայի սանդուղքը՝ նա իր առաջին քայլերը կատարել է U18-ի կազմում 15 տարեկան հասակում: Նա մասնակցել է 38 հանդիպման և դարձել 23 գոլի հեղինակ U17-ի և U18-ի կազմում: Այս նվաճումները նրան օգնեցին մուտք գործել «Լոզաննայի» գյուղատնտեսական ակումբ 17 տարեկան հասակում: Շվեյցարիայի 4-րդ դիվիզիոնում հանդես գալով՝ նա 21 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։

2018/19 մրցաշրջանի երկրորդ կեսում նա իր պրոֆեսիոնալ դեբյուտը կատարել է «Լոզաննայի» կազմում 2019 թվականի փետրվարի 13-ին «Կրինսի» դեմ խաղում[2]։ 15 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ և արագորեն հաստատվել որպես առանցքային խաղացող:

2020 թվականի հունվարի 27-ին Նդոյեն 4.5 տարվա պայմանագիր կնքեց ֆրանսիական «Նիցցա» ակումբի հետ[3]։ Դանը Լիգա 1-ում իր նորամուտը նշել է 2020 թվականի օգոստոսի 23-ին՝ «Լանսի» դեմ խաղում։ Դեկտեմբերի 16-ին աչքի է ընկել «Նիցցայի» կազմում առաջին գոլով Լիգա 1-ի խաղում «Նիմի» դարպասը: Նոյեմբերի 5-ին եվրագավաթներում իր նորամուտի գնդակը խփել է Պրահայի «Սլավիայի» դեմ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի խաղում[4]։

2021 թվականի օգոստոսի 31-ին «Բազելը» վարձակալել է Նդոյեին մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ 2022 թվականի փետրվարի 4-ին «Բազելը» օգտվեց խաղացողի հետգնման հնարավորությունից և Նդոյեն ստորագրեց մինչև 2026 թվականի ամառվա ավարտը[5]։

2022 թվականի հուլիսի 21-ին խփել է իր առաջին գոլը ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանում «Կրուսեյդերսի» դեմ որակավորման երկրորդ փուլի խաղում[6]։

2023 թվականի օգոստոսի 14-ին Նդոյեն 4 տարվա պայմանագիր է կնքել իտալական «Բոլոնիայի» հետ[7]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դան Նդոյեն իր նորամուտը նշել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի կազմում 2019 թվականի հունիսի 7-ին Սլովենիայի մինչև 21 տարեկանների հավաքականի դեմ ընկերական խաղում[8]։

2021 թվականի օգոստոսին առաջին անգամ հրավիրվել է Շվեյցարիայի հիմնական հավաքական՝ մասնակցելու Իտալիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների դեմ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին։ Սեպտեմբերի 5-ին Իտալիայի հետ խաղում մնացել է պահեստայինների թվում և խաղադաշտ դուրս չի եկել: 2022 թվականի սեպտեմբերի 16-ին ստացել է իր երկրորդ մարտահրավերը հավաքական՝ Իսպանիայի և Չեխիայի հավաքականների դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 2022/23 խաղերի համար[9]։ Սեպտեմբերի 24-ին իր նորամուտը նշել Է Շվեյցարիայի հավաքականի կազմում Իսպանիայի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով Ջերդան Շաքիրիին[10]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մայիսի 20-ի դրությամբ[11]

Հանդիպումները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լոզաննա 2018–19 Չելենջ լիգա 15 6 0 0 15 6
2019–20 Չելենջ լիգա 30 4 4 2 34 6
Ընդհանուր 45 10 4 2 49 12
Նիցցա 2020–21 Լիգա 1 28 1 1 0 5 2 34 3
2021–22 Լիգա 1 3 0 0 0 3 0
Ընդհանուր 31 1 1 0 5 2 37 3
Բազել 2021–22 Սուպերլիգա 29 2 2 0 8 2 39 4
Բազել 2022–23 Սուպերլիգա 32 4 3 2 19 1 54 7
2023–24 Սուպերլիգա 2 1 2 0 4 1
Ընդհանուր 34 5 3 2 21 1 58 8
Բոլոնիա 2023–24 Սերիա A 32 1 2 1 34 2
Ընդհանուր կարիերայի ընթացքում 171 19 12 5 34 5 217 29

2022 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շվեյցարիա Շվեյցարիա
2022 0 0 1 0 1 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 0 0 1 0 1 0

Հանդիպումները հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ

Ընդհանուր՝ 1 խաղ / 0 գոլ, 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. LAUSANNE SPORT VS. KRIENS 3 — 2 Արխիվացված է Հունիս 8, 2021 Wayback Machine-ի միջոցով:, soccerway.com, 13 February 2019
  3. DAN NDOYE TO JOIN NICE THIS SUMMER Արխիվացված է Հունիս 8, 2021 Wayback Machine-ի միջոցով:, ogcnice.com, 27 January 2020
  4. «Славия Прага 3-2 Ницца. Отчёт УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2022-10-06-ին. Վերցված է 2022-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «DER FCB VERPFLICHTET ANDY PELMARD UND DAN NDOYE DEFINITIV» (գերմաներեն). Официальный сайт ФК «Базель». 2022-02-04. Արխիվացված է օրիգինալից 2022-10-05-ին. Վերցված է 2022-10-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «VERDIENTER 2:0-SIEG IM HINSPIEL GEGEN DEN CRUSADERS FC» (գերմաներեն). Официальный сайт ФК «Базель». 2022-07-21. Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին. Վերցված է 2022-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Dan Ndoye al Bologna» (իտալերեն). Официальный сайт ФК «Болонья». 2024-08-14. Արխիվացված օրիգինալից 2023-08-14-ին. Վերցված է 2024-06-08-ին. {{cite web}}: More than one of |lang= and |language= specified (օգնություն)
  8. «Slovenia U21 2-1 Switzerland U21» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-02-05-ին. Վերցված է 2022-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Spielerliste A-Nationalteam der Männer / Players List Men's Senior National Team» (PDF) (գերմաներեն). Швейцарский футбольный союз. 2022-09-16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-09-20-ին. Վերցված է 2022-10-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Männer-Nationalteam: Schweizer mit 2:1-Coup in Spanien!» (գերմաներեն). Швейцарский футбольный союз. 2022-09-24. Արխիվացված է օրիգինալից 2022-10-05-ին. Վերցված է 2022-10-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]