Դանիել Վենդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Վենդե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 24, 1984(1984-07-24) (39 տարեկան)
Ծննդավայր՝Էսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն

Դանիել Վենդե (գերմ.՝ Daniel Wende, հուլիսի 24, 1984(1984-07-24), Էսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում։ Գերմանիայի առաջնության բազմակի մրցանակակիր տարբեր զուգընկերուհիների հետ։ Գերմանիայի կրկնակի չեմպիոն և 2009 թվականին Մայլին Խաուշի հետ «Мемориал Ондрея Непелы» տուրնիրի հաղթող։ 2011 թվականի հունիսի տվյալներով զույգը ռեյտինգում զբաղեցնում է 7-րդ տեղը։

Հունիսին ամուսնացել է զուգընկերուհու՝ Մայլին Խաուշի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Վենդեի առաջին զուգընկերուհին եղել է Ռեբեկկա Խանդկեն։ Նրանք ներկայացնում էին «SC Moehnesee» սպորտային ակումբը, իսկ մարզվում էին Յուլյա Գնիլոզուբովայի ղեկավարությամբ։ 2004 թվականից սկսած մարզվում է Կնուտ Շուբերտի ղեկավարությամբ։ Զույգը երկու անգամ հաղթել է Գերմանիայի պատանիների առաջնությունում և դարձել է մեծահասակների ազգային առաջնությունների արծաթե կրկնակի մրցանակակիր։ Նրանց ամենաբարձր արդյունքը 2005 թվականին Եվրոպայի առաջնությանը 6-5-րդ հորիզոնականն էր։ Զույգը բաժանվեց 2006-2007 թվականների մրցաշրջանից հետո։

2007-2008 թվականների մրցաշրջանին Դանիելը հանդես է եկելռուս գեղասահորդուհի Եկատերինա Վասիլևայի հետ։ 2008 թվականին Գերմանիայի առաջնությանը նրանք դարձան բրոնզե մրցանակակիրներ, սակայն գերմանական Չմշկասահորդների միությունը նրանց չուղարկեց Եվրոպայի առաջնությանը, քանի որ վերջիններիս ցույց տված արդյունքը բավարար չէր։ Դրանից հետո Եկատերինան վերադարձավ Ռուսաստան, իսկ Վենդեն զույգ կազմեց Մայլին Խաուշի հետ։ Նրանք միասին 2009 թվականին Ազգային առաջնությունում նվաճեցին արծաթե մեդալ, Եվրոպայի առաջնությունում ընդգրկվեցին լավագույն տասնյակ և դարձան աշխարհում 15-րդը։

2010 թվականի Օլիմպիական խաղերի ընտրության համար Գերմանիայի Չմշկասահորդների միությունը սահմանել էր հետևյալ համակարգը. մարզիկները մրցաշրջանի՝ իրենց մասնակցած առաջին երեք միջազգային մրցումներից մեկում պետք է որոշակի միավորներ հավաքեն։ Զուգասահքի համար նորմատիվը 138 միավորն էր[1]։ Խաուշը և Վենդեն «Nebelhorn Trophy 2009» տուրնիրում հավաքել էին 141.96 միավոր (7-րդ տեղը) և այդպես ընդգրկվեցին ազգային հավաքական՝ Վանկուվեր (քաղաք)ում կայանալիք 2010 թվականի Օլիմպիական խաղերի համար[2]։ Ավելի ուշ Գերմանիայի ազգային հավաքականի լիդերների՝ Ալյոնա Սավչենկոյի և Ռոբին Շոլկովի բացակայության պատճառով առաջին անգամ իրենց կարիերայում դարձան Գերմանիայի չեմպիոններ։

Սպորտային կարիերայի ավարտից հետո զբաղվում է մարզչական գործունեությամբ։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

(Մ. Խաուշի հետ)

Մրցաշրջան Կարճ
ծրագիր
Ազատ
ծրագիր
Ցուցադրական
ելույթ
2009–2010 «Танцуй со мной»
[[Майкл Конвертино,
«Move to the Big Band»
Бен Либранд]]
"Александр"
Вангелис
2010–2011 Мулен Руж!")
երաժշտությամբ The Police
Гарри Грегсон-Уильямс "Symphony"
Silbermond
2011–2012 Music (is My First Love)
Джон Майлз
«Храбрые перцем»
Стив Яблонски

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(Մ. Խաուշի հետ)

Մրցումներ 2008—2009 2009—2010 2010—2011 2011—2012 2013—2014
Ձմեռային օլիմպիական խաղեր 17 13
Գեղասահքի աշխարհի առաջնություն 15 14 12 13 13
Գեղասահքի Եվրոպայիառաջնություն 8 9 6 7 6
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն 2 1 WD 1 2
Skate America 8
NHK Trophy 7
Trophée Eric Bompard 3
Ice Challenge 4 1
Nebelhorn Trophy 7 5 4 2
Coupe Internationale de Nice 3
Мемориал Ондрея Непелы 1
Bavarian Open Figure Skating 1

(Ե. Վասիլևայի հետ)

Մրցումներ 2007—2008
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն 3

(Ռ. Խանդկեի հետ)

Մրցումներ 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 13 10 6 8 12
Պատանիների միջև գեղասահքի աշխարհի առաջնություն 11 WD
գեղասահքի Գերմանիայիչ առաջնություն 1N. 1J. 1J. 2 2
Skate America 7
Trophee Eric Bompard 8
Bofrost Cup on Ice 4 3
Nebelhorn Trophy 7
Պատանիների Գրան-Պրի էտապ, Սերբիա 8
Պատանիների Գրան-Պրի էտապ, Լեհաստան 7
Պատանիների Գրան-Պրի էտապ, Խորվաթիա 7
Պատանիների Գրան-Պրի էտապ, Գերմանիա 8
  • N = «սկսնակներ» մակարդակ, J = պատանիների մակարդակ, WD = դուրս են եկել մրցումներից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]