Դամբարանադաշտ (Աջափնյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բնակատեղի (այլ կիրառումներ)
Դամբարանադաշտ
ԴիրքՍիլիկյան, Աջափնյակ, Երևան, Հայաստան Հայաստան
Մոտակա քաղաքԵրևան
ՏարածքԲնակատեղի
Հիմնադրվել էմ․թ․ա․ 2 - 1-ին հազարամյակներ
Քարտեզ
Քարտեզ

Դամբարանադաշտ, բրոնզեդարյան դամբարանադաշտ և պատմամշակութային հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում։ Ներառված է՝ Աջափնյակ վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամբարանադաշտը թվագրվում է մ․թ․ա․ 2-1 հազարամյակներով։ Հուշարձանը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի հարավ-արևմտյան մասում՝ Սիլիկյան թաղամասում, երկաթուղու Սպանդարյան կայարանից 2,5-3 կմ հյուսիս, «Դեմեր» վայրում գտնվող բնակատեղիի արևմտյան մասում՝ երկաթուղու Սպանդարյան կայարանից 0,5 կմ դեպի հյուսիս։ Դամբարանադաշտը կազմված է՝ մ․թ․ա․ 2-1 հազարամյակներով թվագրվող «Դամբարան-1», «Դամբարան-2» և «Դամբարան-3» դամբարաններից[1]։

Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենքի կառուցում դամբարանադաշտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կառավարության 2020 թվականի մարտի 19-ի «Գույքի նվիրատվության մասին» հ.348-Ա որոշմամբ առաջարկվել է Աջափնյակ վարչական շրջանի, Սպանդարյան կայարանի երկաթգծին հարակից հողատարածքում, որտեղ գտնվում է դամբարանադաշտով բնակատեղին[2], Հայաստանի արդարադատության նախարարության նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով 15 հեկտար մակերեսով տարածքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը և այն տրամադարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Երևանի քաղաքապետի ապրիլի 1-ի հ.1308-Ա որոշմամբ դամբարանադաշտի տարածքին տրամադրվել է «Սիլիկյան թաղամաս, 12-րդ փողոց, հ.86» հասցեն։ Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի ապրիլի 28-ի հ.225-Ա որոշմամբ` Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 15 հեկտար մակերեսով հողատարածքը նվիրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Երևանի ավագանու որոշումը հաստատվել է Երևանի քաղաքապետի մայիսի 11-ի 1611-Ա որոշմամբ, ըստ որի թույլատրվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի նվիրումը Հայաստանի Հանրապետությանը[2][3]։

Հայաստանի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված «Գնման գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագծի հիմնավորման՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի համալիր փորձաքննության շրջանակներում «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» փուլում պարզվել է, որ շուրջ 15 հեկտար հողատարածքը հանդիսանում է հուշարձանային գոտի (բնակատեղի), որը համաձայն առկա քարտեզների հանդիսանում է դամբարանադաշտ։ Այս խնդիրը Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է ԿԳՄՍ նախարարության հետ, որն էլ դիմել է ԳԱԱԵրկրաբանական գիտությունների ինստիտուտին։ Ինստիտուտը տարածքի նախնական ուսումնասիրություն է կատարել և առաջարկել գեոռադարային հանույթ իրականացնել՝ տարածքում դամբարանների առկայությունը պարզելու համար։ Ըստ նախագծի, աշխատանքները կտևեն 3 ամիս, իսկ եթե բնակլիմայական պայմաններն էլ բարենպաստ լինեն, ապա կիրականացվի նյութերի վերլուծություն՝ 1 ամիս, և տարածքում հուշարձաններ չհայտնաբերելու դեպքում կիրականացվի համապատասխան գործընթաց՝ համաձայն որի պետք է շրջանառվի կառավարության որոշման նախագիծ, որով նշված հուշարձանը կհանվի հուշարձանների հաստատված ցանկից, ինչից հետո միայն հնարավոր կլինի ստանալ շինարարության թույլտվությունը և մեկնարկել շինարարական աշխատանքները[2][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի կառավարության N 1616-Ն որոշում 7 հոկտեմբերի 2004 թվականի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Աջափնյակում կառուցվող վարչական շենքի տարածքը դամբարանադաշտ է». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  3. «Երևանի քաղաքպետի որոշում 1611-Ա 11․05․2020». Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Հակակոռուպցիոն կոմիտեի նոր շենքը կարող է կառուցվել դամբարանադաշտի վրա». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  5. «Տարածքը, որտեղ պետք է կառուցվի Հակակոռուպցիոն կոմիտեի շենքը, դամբարանադաշտ է. աշխատանքները կանգ են առել». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.