Դահլակ (կղզեխումբ)
Դահլակ | |
---|---|
Տեսակ | կղզեխումբ |
Երկիր | Էրիթրեա |
Վարչատարածքային միավոր | Կարմիր ծովի հյուսիսային շրջան |
Մակերես | 900 կմ² |
Դահլակ կղզեխումբ (տիգ.՝ ዳህላክ, անգլ.՝ Dahlac Archipelago), կղզյակներ Կարմիր ծովում, Մասսաուա (Էրիտրեա) քաղաքից ոչ հեռու։
Անվան ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ կղզեխմբի անվանումը եկել է արաբական «Dah’ala» անունից, որը թարգմանվում է որպես «դժոխքի դարպաս»[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզեխումբը կազմված է երկու մեծ և 124 ոչ շատ մեծ կղզյակներից։ Ամենամեծ և ամենաշատ բնակեցված կղզյակը Դահլակն է։ Կղզյակները հարուստ են կենդանական աշխարհով և ծովային թռչուններով, կան նաև գեղեցիկ վայրեր զբոսաշրջիկների համար։
Կղզյակներից ամեն մեկն ունի իր անունը՝ Դհուլադհիյա (Dhuladhiya), Դիսսեյ (Dissei), Դոհուլ(Dohul), Էրվա (Erwa), Հարատ (Harat), Հերմիլ (Hermil), Իսրա-Տու (Isra-Tu), Նահալեգ, Նորա (Norah) և Շումմա (Shumma), չնայած որ նրանցից ոչ բոլորն են բնակեցված։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանտինֆրոնգը (G.W.B. Huntingford) հայտնաբերել է կղզիների խումբ Ադուլիս քաղաքի մոտերքում, որը ներկայումս կոչվում է «Ալալայոու» («Alalaiou») ։ Ինչպես նշում է Էդուարդ Ուլլենդորֆը (Edward Ullendorff), Դահլակ կղզու առաջին բնակիչները եղել են արաբներ և դա վերաբերում է նաև Հյուսիսային Աֆրիկային, դրա վկայություններն են այնտեղ հայտնաբերված արաբական գերեզմանները որոնց վրա հայտնաբերել են կուֆիական գրվածքներ։ VII դարում կղզեխմբերը գրավվել էր մուսուլմանների կողմից։ Սակայն հետագայում կղզին նվաճվել է Եմենի կողմից, իսկ հետո ընդմիջումից հետո այն գրավվել է Եթովպիաի կողմից, այնուհետև գրավվել է փոքր պետության Աբիսսինիա կողմից 7 և հետո Օսմանյան թուրքերը 1559 թվականին Սավական փաշայի գլխավորությամբ։
XIX դարի վերջին կղզզին դարձավ իտալական գաղութներից մեկը, որը ձևավորվեց 1890 թվականին։
Սառը պատերազմի ժամանակ Եթովպիայի՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո կղզեխմբում էր գտնվում սովետական միության ռազմածովային բազան (533 ПМТО)[2]։ 1990 թվականին Եթովպիան զիջեց Դահլակի վերահսկողությունը և հյուսիս-էրիթրեական ափը Էրիթրեայի անկախության համար (Էրիթրեայի ազատագրման ժողովրդական ճակատ), իսկ 1991 թվականին կորցրեց վերահսկողությունը ամբողջ Էրիթրեայի վրա։ Էրիթրեայի անկախության միջազգային ճանաչումից հետո Դահլակ կղզիները 1993 թվականին մտան Էրիթրեայի կազմի մեջ։
1990 թվականին Էրիթրեան զիջեց կղզեխումբ Դահլակի վերահսկողությունը այնուհետև 1991 թվականին Էրիթրեան կորցրեց ամբողջ վերահսկողությունը Էրիթրեաում։ Էրիթրեայի անկախության ճանաչումից հետո, միջազգային հանրության կողմից 1993 թվականին որոշվեց, որ Դահլակը մտնում է Էրիթրեայի կազմի մեջ։
Արաբական աղբյուրները նշում են Դահլակ և Ֆատամա կղզիներում Իսրայելի ենթադրյալ ներկայության մասին։ Էրիթրեայի նախահագ Իսայի Աֆեվորկի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ է դիտարկումներ անցկացնել հարևան պետությունների վրա և միջուկային թափոնների պահպանման համար տարածք կառուցել[3].։ Այս տեղեկությունը ոչ հաստատված է, և ոչ էլ ժխտված է որևէ աղբյուրով։
Նոկրա ոչ մեծ կղզում իտալական գաղութացման ժամանակաշրջանում իտալական բանտ է եղել, իսկ 1970-ականների վերջից տեղակայվել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական բազա (533 ПМТО)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզեխմբի միայն չորս կղզիներն են մշտապես բնակեցված։ Բնիկները խոսում են դահլիկյան լեզվով։ Որոշ կղզիներ կարելի է հասնել Մասսաուից՝ ծովային ճանապարհով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Dahalik: Mysterious Tongue of the Dahlak Islands». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Ethiopia: The Armed Forces». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «How Israel Casts Its Dark Shadow Over Horn of Africa». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դահլակ (կղզեխումբ)» հոդվածին։ |
|