Դահլակ (արշիպելագ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Դահլակ
ti/ዳህላክ

15°30′ հս․. լ. 40°07′ ավ. ե.HGЯO
Երկիր Էրիտրեյա
Կղզեխումբ Դահլակ
Ջրատարածություն Կարմիր ծով
Մակերես 900 կմ2
Բնակչություն 2500 մարդ

Դահլակ արշիպելագ (տիգ.՝ ዳህላክ, անգլ.՝ Dahlac Archipelago), կղզյակներ Կարմիր ծովում, Մասսաուա (Էրիտրեա) քաղաքից ոչ հեռու։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ արշիպելագի անվանումը եկել է արաբական «Dah’ala» անունից, որը թարգմանվում է որպես «դժոխքի դարպաս»[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշիպելագի կազմված է երկու մեծ և 124 ոչ շատ մեծ կղզյակներից։ Ամենամեծ և ամենաշատ բնակեցված կղզյակը Դահլակն է։ Կղզյակները հարուստ են կենդանական աշխարհով և ծովային թռչուններով, կան նաև գեղեցիկ վայրեր զբոսաշրջիկների համար։

Կղզյակներից ամեն մեկն ունի իր անունը՝ Դհուլադհիյա (Dhuladhiya), Դիսսեյ (Dissei), Դոհուլ(Dohul), Էրվա (Erwa), Հարատ (Harat), Հերմիլ (Hermil), Իսրա-Տու (Isra-Tu), Նահալեգ, Նորա (Norah) և Շումմա (Shumma), չնայած որ նրանցից ոչ բոլորն են բնակեցված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

WELLSTED(1838) p2.937 DHALAC EL KEBEER.jpg

Հանտինֆրոնգը (G.W.B. Huntingford) հայտնաբերել է կղզիների խումբ Ադուլիս քաղաքի մոտերքում, որը ներկայումս կոչվում է «Ալալայոու» («Alalaiou») ։ Ինչպես նշում է Էդուարդ Ուլլենդորֆը (Edward Ullendorff), Դահլակ կղզու առաջին բնակիչները եղել են արաբներ և դա վերաբերում է նաև Հյուսիսային Աֆրիկային, դրա վկայություններն են այնտեղ հայտնաբերված արաբական գերեզմանները որոնց վրա հայտնաբերել են կուֆիական գրվածքներ։ VII դարում արշիպելագները գրավվել էր մուսուլմանների կողմից։ Սակայն հետագայում կղզին նվաճվել է Եմենի կողմից, իսկ հետո ընդմիջումից հետո այն գրավվել է Եթովպիաի կողմից, այնուհետև գրավվել է փոքր պետության Աբիսսինիա կողմից 7 և հետո Օսմանյան թուրքերը 1559 թվականին Սավական փաշայի գլխավորությամբ։

XIX դարի վերջին կղզզին դարձավ իտալական գաղութներից մեկը, որը ձևավորվեց 1890 թվականին։

Սառը պատերազմի ժամանակ Եթովպիայի՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո կղզեխմբում էր գտնվում սովետական միության ռազմածովային բազան (533 ПМТО)[2]։ 1990 թվականին Եթովպիան զիջեց Դահլակի վերահսկողությունը և հյուսիս-էրիթրեական ափը Էրիթրեայի անկախության համար (Էրիթրեայի ազատագրման ժողովրդական ճակատ), իսկ 1991 թվականին կորցրեց վերահսկողությունը ամբողջ Էրիթրեայի վրա։ Էրիթրեայի անկախության միջազգային ճանաչումից հետո Դահլակ կղզիները 1993 թվականին մտան Էրիթրեայի կազմի մեջ։

1990 թվականին Էրիթրեան զիջեց արշիպելագ Դահլակի վերահսկողությունը այնուհետև 1991 թվականին Էրիթրեան կորցրեց ամբողջ վերահսկողությունը Էրիթրեաում։ Էրիթրեայի անկախության ճանաչումից հետո, միջազգային հանրության կողմից 1993 թվականին որոշվեց, որ Դահլակը մտնում է Էրիթրեայի կազմի մեջ։

Արաբական աղբյուրները նշում են Դահլակ և Ֆատամա կղզիներում Իսրայելի ենթադրյալ ներկայության մասին։ Էրիթրեայի նախահագ Իսայի Աֆեվորկի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ է դիտարկումներ անցկացնել հարևան պետությունների վրա և միջուկային թափոնների պահպանման համար տարածք կառուցել[3].։ Այս տեղեկությունը ոչ հաստատված է, և ոչ էլ ժխտված է որևէ աղբյուրով։

Նոկրա ոչ մեծ կղզում իտալական գաղութացման ժամանակաշրջանում իտալական բանտ է եղել, իսկ 1970-ականների վերջից տեղակայվել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական բազա (533 ПМТО)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշիպելագի միայն չորս կղզիներն են մշտապես բնակեցված։ Բնիկները խոսում են դահլիկյան լեզվով։ Որոշ կղզիներ կարելի է հասնել Մասսաուից՝ ծովային ճանապարհով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dahalik: Mysterious Tongue of the Dahlak Islands»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-07-ին։ Վերցված է 2008-06-27 
  2. «Ethiopia: The Armed Forces»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2006-10-25 
  3. «How Israel Casts Its Dark Shadow Over Horn of Africa»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2006-08-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]