Դախշտայն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դախշտայն | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Վերին Ավստրիա |
Լեռնաշղթա | Dachstein Mountains? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2995 մետր |
Հարաբերական բարձրություն | 2136 մետր |
Դախշտայն (գերմ.՝ Hoher Dachstein), կարստային լեռնազանգված, բարձրությամբ երկրորդ լեռը Հյուսիսային կրաքարային Ալպերում: Այն բարձրավանդակ է, որ գտնվում է Ավստրիայի Վերին Ավստրիա, Շտիրիա և Զալցբուրգ նահանգների տարածքում, ինչի պատճառով հաճախ անվանում են «Երեք երկրամասի լեռ» (Drei-Länder-Berg):
Դախշտայն լեռը 20×30 կմ չափերով է, ունի 2.500 մ-ից բարձր 10 լեռնագագաթ, որոնցից ամենաբարձրերը գտնվում են բարձրավանդակի հարավային և հարավարևմտյան մասերում: Հյուսիսից ծածկված է սառցադաշտերով, որոնց վերևում երևում են լեռնագագաթները, հարավից լեռը գրեթե ուղղահայաց իջնում է հովիտ:
Իր բացառիկ լանդշաֆտի շնորհիվ` 1997 թվականին Դախշտայնը Հալշտատ քաղաքի հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դախշտայնը հիմնականում բաղկացած է կրաքարից, որ ձևավորվել է մեզոզոյան դարաշրջանում: Ինչպես կարստային ցանկացած շրջան, Դախշտայնը հարուստ է քարանձավներով: Այստեղ են գտնվում Ավստրիայի խոշորագույն քարանձավները` Մամուտխյոլեն (Mammuthhöhle), Խիրլացխյոլեն (Hirlatzhöhle), ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող Այսրիզենխյոլեն (Eisriesenhöhle): Դախշտայնը հայտնի է նաև բրածո կենդանիների քարացած գոյացություններով:
Հյուսիսային Ալպերին սառցակալումը բնորոշ չէ, այդ պատճառով էլ Դախշտայնում գտնվող խոշոր սառցադաշտերը` Հալշտատը (Hallstätter Gletscher), Մեծ Գոզաուն (Großer Gosaugletscher) և Շպադմինգը (Schladminger Gletscher), Ալպերի ամենահյուսիսային և ամենաարևելյան սառցադաշտերն են: Ներկայումս սառցադաշտերը գնալով քչանում են և 80 տարի անց կարող են ամբողջովին անհետանալ. միայն Հալշտատ սառցադաշտը 20 տարվա ընթացքում նահանջել է 20 մ-ով:
Ժայռագնացություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնագագաթն առաջին անգամ նվաճվել է 1832 թվականին Պետր Գարմայրի կողմից, ով գագաթ է բարձրացել Գոզաու սառցադաշտով: Երկու տարի անց լեռնագագաթին դրվել է փայտե խաչ: Ձմռանը լեռան գագաթ առաջինը բարձրացել է Ֆիդրիխ Սիմոնին 1847 թվականի հունվարի 14-ին: Հարավային կողմով առաջին անգամ բարձրացել են 1909 թվականի սեպտեմբերի 22-ին:
Լինելով երկու նահանգների ամենաբարձր լեռնագագաթը` Դախշտայնը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների շրջանում և՛ ձմռանը, և՛ ամռանը: Լավ եղանակի պայմաններում լեռան գագաթ միաժամանակ կարող են բարձրանալ մինչև 100 լեռնագնաց:
Հալշտատից ոչ հեռու աշխատում է ֆունիկուլյոր, որով զբոսաշրջիկները կարող են լեռնագագաթ բարձրանալ և հիանալ շրջակայքի անկրկնելի բնապատկերով: Կարելի է նաև այցելել երկու քարանձավներ` Սառցային և Մամոնտի:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դախշտայն
- Դախշտայնը Զալցկամերգուտի պաշտոնական կայքում Archived 2017-04-13 at the Wayback Machine.
- Լեռնադահուկային առողջարան Դախշտայնում
|