Jump to content

Դալգոնա-սուրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալգոնա-սուրճ
Ենթատեսակսննդամթերք
Անվանված էԴալգոնա
 Dalgona coffee Վիքիպահեստում

Դալգոնա-սուրճ (նաև հայտնի ինչպես կարանտինային խմիչք, կարանտինային սուրճ), սրճային ըմպելիք, պատրաստվում է լուծվող սուրճի փոշու հավասար մասերի հարմամբ, շաքարավազի և տաք ջրի սերուցքային զանգված դառնալուց հետո այն ավելացնում են սառը կամ տաք կաթին[1]։ Երբեմն ըմպելիքը զարդարում են սուրճի փոշով, կակաոյով, մանրեցված թխվածքաբլիթներով կամ մեղրով։

Ըմպելիքն իր հայտնիությունը ստացել է սոցիալական ցանցերում COVID-19 համավարակի ժամանակ, երբ մարդիկ, կարանտինում գտնվելով, սկսեցին տեսահոլովակներ նկարահանել` ներկայացնելով հարած սուրճի պատրաստումը տնային պայմաններում` առանց հարիչի օգտագործման[2]։

Անվանումը ծագում է կորեական դալգոնա բառից (կոր. 달고나), որը շաքարավազից պատրաստված կոնֆետի տեսակ է, համի և արտաքին տեսքի նմանությունների պատճառով, չնայած շատ դեպքերում այս ըմպելիքը չի պարունակում դալգոնա։

Դալգոնա-սուրճը կարելի է պատրաստել միայն լուծվող սուրճից, քանի որ ի տարբերություն աղացած սուրճի հատիկների` լուծվող սուրճը ստեղծում է խիտ և փրփրուն խառնուրդ. պատրաստման գործընթացի հիմնական պաճառները կապված են սուրճի հատիկի հետ։

Ձեռքով պատրաստված սուրճի բաղադրատոմսով և լուսանկարներով կիսվելն առաջին անգամ հայտնվել է COVID-19 համավարակի կարանտինի ժամանակ Հարավային Կորեայում, այդ իսկ պաճառով նրան տրվել են «կարանտինային խմիչք» կամ «կարանտինային սուրճ» անվանումները[3][4]։ Անվանման տեսքը վերագրվում է հարավկորեացի դերասան Ջոնգ Իլ Ուին, որը KBS2 ցուցահանդեսում իր ելույթի ժամանակ հարած սուրճ է պատվիրել Մակաոյի ճաշարանից։ Նա համը համեմատել է դալգոնայի համի հետ[5][6]։

Սկզբնապես տնային պայմաններում պատրաստված դալգոնա-սուրճի տարբերակն սկսեց տարածվել Հարավային Կորեայի YouTube ալիքներում #dalgonacoffeechallenge հեշթեգով, այնուհետև մեծ տարածում ունեցավ նաև TikTok-ում[3][4][7]։ Կարանտինի շրջանում հետաքրքրության աճը բացատրվել է հանգստացնող, ASMR-ի նման էֆեկտներով՝ DIY ոճի տեսանյութեր դիտելով[5][6]։ Չնայած ըմպելիքը հայտնի է որպես հարած սուրճի տնական տարբերակ, այն գտնվում է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի շատ սրճարանների ճաշացանկում[8][9]։

Ըմպելիքը ոգեշնչված է հնդկական սուրճի ըմպելիքով, phenti hui անվանումով։ Միակ տարբերությունն այն է, որ phenti hui-ի պատրաստման ժամանակ կաթը լցվում է հարած խառնուրդի վրա, այլ ոչ թե գդալով հարած խառնուրդը կաթի վրա[10][11][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Dalgona coffee recipe». BBC Food (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  2. «S Korea's Dalgona coffee is the new quarantine fad - Times of India». The Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  3. 3,0 3,1 Hannah Frishberg (2020 թ․ մարտի 26). «How to make whipped Dalgona coffee, TikTok's latest viral trend». New York Post (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,0 4,1 «Dalgona coffee: does the internet's new favourite drink actually work?». BBC Food (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  5. 5,0 5,1 «People All Over the World Are Making Frothy 'Dalgona' Coffee, Thanks to Quarantine». www.vice.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  6. 6,0 6,1 Palmer Haasch. «Dalgona coffee, the whipped drink that's everywhere on TikTok, has become the perfect quarantine caffeine fix». Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  7. «Что такое дальгона-кофе и почему это тренд». VOGUE Россия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  8. Vreeland, Vaughn (2020 թ․ ապրիլի 16). «How to Make Whipped Coffee». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  9. «Internet sensation dalgona coffee froths up at these Dallas restaurants». CultureMap Dallas (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  10. Arunima Gupta (2020 թ․ ապրիլի 5). «Why S. Korea's Dalgona coffee trend should remind India of its food-diplomacy potential». ThePrint (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  11. «A Dive Into the Disputed History of 'Dalgona Coffee'». www.vice.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  12. India Today Web Desk New DelhiMarch 31, 2020UPDATED: March 31, 2020 13:19 Ist. «Dalgona Coffee is viral on TikTok in the West. India has been making it for years». India Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)