Ջոնգ Իլ Ու
![]() կորեերեն՝ 정일우 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Հանյանգի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
jungilwoo.com | |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Ջոնգ Իլ Ու (հանգըլ՝ 정일우, սեպտեմբերի 9, 1987, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան, երգիչ և մոդել։
2006 թվականին առաջնելույթ է ունեցել «Անզսպելի հարված» կատակերգությունում, որտեղ կերտել է մոտոցիկլավար- կռվարար Լի Յուն Հոյի կերպարը։ Այս դերի համար արժանացել է մի քանի մրցանակների։ Այնուհետև նկարահանվել է «Իլ Չժի Մե» պատմական դորամայում։
Ջոնգ Իլ Ուն մի քանի հայտնի ապրանքանիշների դեմքն է, ինչպիսիք են՝ LG, Samsung, Nike ընկերությունները, հաճախ նկարահանվում է գովազդներում։ 2011 թվականին կատարած երգը ընդգրկվել է «49 օրեր» հեռուստասերիալի OST-ում, որտեղ նկարահանվել է գլխավոր դերում[1]։
2011 թվականին դերասանուհի Կիմ Սո Ինի հետ ընտրվել է Չոնջույի միջազգային կինոփառատոնի դեսպան[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոնգ Իլ Ուն ծնվել է Սեուլում, Հարավային Կորեա, նյութապես ապահով ընտանիքում։ Նրա պապը Կորեայի հիվանդանոցի տնօրենն է, հայրը՝ Կենդոյի ակադեմիայի տնօրեն, մայրը՝ Կորեայի ազգային համալսարանի պրոֆեսոր։ Նա նաև ավագ քույր ունի[3][4][5][6][7]։
Երիտասարդ տարիքում չէր սիրում սովորել, և ցանկություն չուներ ընդունվել համալսարան, սակայն զղջացել է և քննություններ հանձնել Սեուլի արվեստի ինստիտուտում, իսկ հետո փոխադրվել Հան Յան համալսարանի թատրոնի և կինոյի ինստիտուտ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006-2007-ական թվականներ «Անզսպելի հարված»
- 2008 թվական՝ «Կեու Կեու կղզու գաղտնիքը»
- 2009 թվական՝ «Իլ ՉժԻ մեի վերադարձը»
- 2009 թվական՝ «Իմ սքանչելի լեդին»
- 2009 թվական՝ «Անզսպելի հարված 2»
- 2011 թվական՝«49 օրեր»
- 2011 թվական՝ «Անզսպելի հարված 3»
- 2012 թվական՝ «Արևը լուսնի գրկում»
- 2013 թվական՝ «Գրասենյակի թագուհին
- 2013 թվական՝ «Ոսկե ծիածան»
- 2014 թվական՝ «Գիշերային պահակախմբի օրագիրը»
- 2015 թվական՝ «Անպատասխան սեր»
- 2016 թվական՝ «Մոխրոտը և չորս արքայազները»
- 2017 թվական՝ «Գեղեցիկ կին»
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լռության երկիր» (2006)
- «Իմ սեր» (2007)
- «Սիրո բանաձև» (2016)
Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոնգ Իլ Ուն Essor-ի համար
- Սյուզին և Ջոնգ Իլ Ում Domino Pizza-ի համար
- Ջոնգ Իլ Ուն NIKE-ի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kang Myoung-seok (հոկտեմբերի 21, 2009)։ «10LINE: Lee Min-ho»։ TenAsia։ Վերցված է 2014-02-25
- ↑ Lee Hyo-won (օգոստոսի 14, 2014)։ «K-Pop stars gear up for Pope Francis' visit with papal tributes»։ CNN։ Վերցված է 2015-04-10
- ↑ Han Sang-hee (հունվարի 13, 2009)։ «Young Star Jung il-woo Returns With Iljimae»։ The Korea Times։ Վերցված է 2014-02-19
- ↑ «Moon River Interview with Jung Il-woo»։ MBC Global Media։ հունվարի 29, 2009։ Վերցված է 2014-02-19
- ↑ Oh Jean (փետրվարի 4, 2009)։ «KBS drama up against MBC's comic-book hero»։ The Korea Herald։ Վերցված է 2014-02-19
- ↑ Choi Ji-eun (հոկտեմբերի 30, 2009)։ «INTERVIEW: Actor Jung Il-woo - Part 1»։ TenAsia։ Վերցված է 2014-03-29
- ↑ Choi Ji-eun (հոկտեմբերի 30, 2009)։ «INTERVIEW: Actor Jung Il-woo - Part 2»։ TenAsia։ Վերցված է 2014-03-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.jungilwoo.com/ Ջոնգ Իլ Ու. պաշտոնական կայք (անգլ.)
- Ջոնգ Իլ Ու Internet Movie Database կայքում
- Ջոնգ Իլ Ուն «ДорамаКун» կայքում(ռուս.)
|