Jump to content

Դաել Դայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաել Դայան
եբրայերեն՝ יעל דיין
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1939(1939-02-12)[1][2]
ԾննդավայրՆահալալ, Jezreel Valley Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել
Մահացել էմայիսի 18, 2024(2024-05-18)[3] (85 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան և Իսրայելի բաց համալսարան
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, գրող և իրավապաշտպան
ԱմուսինԴով Սիոն
Ծնողներհայր՝ Մոշե Դայան, մայր՝ Ռութ Դայան
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունԱվոդա
Պարգևներ և
մրցանակներ
 Yael Dayan Վիքիպահեստում

Յաել Դայան (եբրայերեն՝ יעל דיין‎;փետրվարի 12, 1939(1939-02-12)[1][2], Նահալալ, Jezreel Valley Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել - մայիսի 18, 2024(2024-05-18)[3], Թել Ավիվ, Իսրայել ), իսրայելցի գրող և քաղաքական գործիչ, եղել է կնեսետի դեպուտատ 1992-2003 թվականներին, եղել է Թել Ավիվի փոխքաղաքապետը[4]։ Նա կարիերան ավարտեց 2013 թվականին[5]։ Դուստրը՝ Մոշե Դայանան և քույրը՝ Ասի Դայանան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաել Դայանը ծնվել է Նահալալում՝ բրիտանական մանդատի ժամանակ, գեներալ Մոշե Դայանի դուստրը և Շմուել Դայանի թոռնուհին։ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայելուց հետո նա միջազգային հարաբերություններ է սովորել Երուսաղեմի հրեական համալսարանում և Իսրայելի Բաց համալսարանում։

1959-1967 թվականներին նա հարաբերությունների մեջ է եղել Միշել Կակոյանիսի հետ և ապրել Հունաստանում[6]։Հետագայում նա ամուսնացավ Դով Սիոնի հետ, և զույգ երեխաններ ունցավ։

Մահացել է 2024 թվականի մայիսի 18-ին՝ 85 տարեկան հասակում էմֆիզեմայի դեմ պայքարելուց հետո[7][8][9]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան իր քաղաքական կարիերան սկսելը Յաել Դայանը գրող և լրագրող էր, նրա ստեղծագործությունները տպագրվել են իսրայելական առաջատար թերթերում՝ «Եդիոթ Ահրոնոտ», «Մաարիվ», «Ալ Համիշմար» и «Դավառ»։ Նա նաև հրատարակեց վեց պատմվածք, Վեցօրյա պատերազմի հուշեր և իր հոր՝ Մոշե Դայանի կենսագրությունը։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայանը դարձավ հակապատերազմական ակտիվիստ, ղեկավարեց «Շալոմ Աչշավը» և դասախոսություններ կարդաց ամբողջ աշխարհի խաղաղության և անվտանգության թեմաներով[10]։ Իսրայելում նա նաև քարոզարշավ է իրականացրել հանուն մարդու իրավունքների, կանանց իրավունքների և ՆՀԻ-ի իրավունքների։

1992 թվականին Յաել Դայանն դարձել է քնեսեթի անդամ՝ Լեյբորիստական ​​կուսակցությունից և գլխավորել Կանանց իրավունքների հանձնաժողովը։ Նա վերընտրվել է 1996 և 1999 թվականներին (Միացյալ Իսրայել դաշինքից)։

1996 թվականին Ի. Լեդերմանը Հեբրոնում կատարած այցի ժամանակ նրա վրա տաք թեյ է լցրել՝ դրանով իսկ մարմնական վնաս պատճառել, այդ իսկ պատճառով դատապարտվել է և տուգանվել։

2003 թվականի ընտրություններում չնտրվելուց հետո նա լքեց Լեյբորիստական ​​կուսակցությունը և միացավ Յոսի Բեյլինի «Մերեցին»։ 2004 թվականին Թել Ավիվի մունիցիպալ ընտրություններում գլխավորելով կուսակցության ցուցակը, կուսակցությունը ստացավ 31 մանդատներից 5-ը և մտավ Ռոն Հուլդայի կոալիցիա։ Մինչև 2013 թվականը նա պատասխանատու էր քաղաքի սոցիալական ծառայությունների համար։ Քաղաքապետ Ռոն Հուլդայը նախընտրեց չընդգրկել Յաելին 2013 թվականի ընտրություններում, և նա ավարտեց իր քաղաքական կարիերան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 חה"כ יעל דייןKnesset.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 הלכה לעולמה חברת הכנסת לשעבר יעל דיין (երբ.) — 2024.
  4. «In conversation with Yael Dayan». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  5. Tel-Aviv municipality- The Mayor and The Municipal Council Արխիվացված է Փետրվար 27, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  6. שביט בן-אריה, חברות הכנסת: נשים מובילות בישראל, תשע"א-2011
  7. דרוקמן, ירון (2024 թ․ մայիսի 18). «הלכה לעולמה חברת הכנסת לשעבר יעל דיין». Ynet (եբրայերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  8. «N12 - חה"כ לשעבר יעל דיין הלכה לעולמה». N12. 2024 թ․ մայիսի 18. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  9. «חברת הכנסת לשעבר יעל דיין הלכה לעולמה בגיל 85». www.israelhayom.co.il. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  10. Yael Dayan: Public Activities Արխիվացված է Դեկտեմբեր 15, 2018 Wayback Machine-ի միջոցով: Knesset website