Դաբաղաբույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դաբաղաթթուն, դաբաղանյութի տեսակ։

Դաբաղաբույսեր, դաբաղանյութեր պարունակող բույսեր։ Դաբաղանյութերով առանձնապես հարուստ են որոշ բույսերի հատուկ գոյացությունները՝ գալերը։ Հայաստանում աճող դաբաղաբույսերից են՝ կաղնին, շագանակենին, եղևնին, սոճին, ուռենին, թրթնջուկը, հնդկացորենը, արյունխմիկը։ Կաշվի արդյունաբերության մեջ ամենից շատ օգտագործվում են կաղնու, շագանակենու բնափայտն ու կեղևը, ուռենու կեղևը, թրթնջուկը։ Դաբաղաբույսերից ստացվող նյութերը օգտագործվում են բժշկության (թունավորումների, այրվածքների, ստամոքսի հիվանդությունների դեմ), սննդի արդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 260 CC-BY-SA-icon-80x15.png