Գևորգ Օհանյան
Գևորգ Օհանյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 24, 1935 |
| Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | 2006 |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1959) |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Գևորգ Օհանյան Վիքիդարանում | |
Գևորգ Սմբատի Օհանյան (ապրիլի 24, 1935, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2006, Երևան, Հայաստան[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1961 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1971 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Օհանյանը ծնվել է 1935 թվականի ապրիլի 24-ին, Բաքվում։ 1959 թվականին ավարտել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի (Բաքու) պատմագրական ֆակուլտետը։ 1959-1967 թվականներին աշխատել է Բաքվում հայերեն հրատարակվող «Կոմունիստ» թերթում և «Գրական Ադրբեջան» հանդեսում։ 1967-1969 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում։ 1969-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մամուլի պետական կոմիտեի նախագահի օգնականը, 1971-1978 թվականներին՝ Հայհրատպետկոմի քաղաքական-գեղարվեստական գրականության բաժնի ավագ խմբագիր, 1978 թվականից՝ նույն բաժնի պետ[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաթիլներ, Բաքու, Ազերնեշր, 1960, 60 էջ։
- Պարտք, Բաքու, Ազերնեշր, 1966, 58 էջ։
- Երբ սպասում ես, Երևան, «Հայաստան», 1969, 120 էջ։
- Սպասումից հետո, Երևան, «Հայաստան», 1972, 103 էջ։
- Մանկությունից մանկություն, Երևան, «Հայաստան», 1975, 21 էջ։
- Թափանցիկ դռներ, Երևան, «Հայաստան», 1975, 143 էջ։
- Հեռացող միջօրե (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1979, 231 էջ[3]։
- Ծառը մայթի վրա (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 122 էջ։
- Դու գալիս ես ինձ հետ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 192 էջ։
- Բերդասար։ Բանաստեղծ։ «Առերեսում»-ԱՆԻ, 2003, 64 էջ[4]։
Թարգմանություններ (ռուսերենից և ադրբեջաներենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ծաղկած կեռասենի (թարգմանել է ժողովածուի մի մասը), Երևան, «Հայաստան», 1969, 109 էջ։
- Գրիբաչև Նիկոլայ, Անտառային հեքիաթ, Երևան, «Հայաստան», 1972, 30 էջ։
- Նասիմի Իմադեդդին, Հատընտիր (թարգմանել է մի մասը), Երևան, «Հայաստան», 1973, 140 էջ։
- Տաջիկական քնար (թարգմանել է մի մասը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
- Լադոնշչիկով Գեորգի, Իմ բարեկամ երեխաներին, Երևան, «Հայաստան», 1973, 23 էջ։
- Մուստայ Քարիմ, Տարիների հետքերով (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, «Հայաստան», 1974, 73 էջ։
- Պիշումով Յարոսլավ, Իմ փողոցը, Երևան, «Հայաստան», 1974, 48 էջ։
- Գոնչարով Նիկոլայ, Կարուսել (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 31 էջ։
- Ոսկե դարպասներ, ՈՒկրաինական քնարերգություն (թարգմանել է մի մասը), Երևան, «Սովետական Գրող», 1977, 413 էջ։
- Եղբայրական ձայներ։ Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու (թարգմանել է մի մասը), Երևան, «Լույս», 1978, 294 էջ։
- Վեքիլ Ալի, Հայրենի ճամփաներ, «Սովետական գրող», 1979, 92 էջ։
- Իմ անունն է Կաոդովալդո Էռերա (կուբայական պատմվածքներ, բանաստեղծություններ, թարգմանել է մի մասը), Երևան, «Սովետական գրող», 1979, 134 էջ։
- Չինգիզ Ալիօղլի, Կանչ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 62 էջ։
- Քնար եղբայրության։ ՈՒկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (թարգմանել է մի մասը), Երևան, «Սովետական գրող», 1983, 164 էջ։
- Թանգրիկուլիև Կայում, Հովվի արահետը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1984, 52 էջ։
- Թափտըղ Իլյաս, Չիմնազի պարը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 47 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գևորգ Օհանյան. Բանաստեղծություններ։ «Գարուն», 1968, № 7։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лира братства. Поэты Украины об Армении (часть книги переведена Г. Оганяном). Ер., 1983.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վախճանվել է բանաստեղծ Գևորգ Օհանյանը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 476-477։
- ↑ Օհանյան, Գեւորգ Սմբատի (1979). Հեռացող միջօրե. Սովետական գրող.
- ↑ Օհանյան, Գեւորգ Սմբատի (2003). Բերդասար: Բանաստեղծ. «Առերեսում»-ԱՆԻ. ISBN 9789993088752.