Գևորգ Օլքինյան
Գևորգ Օլքինյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 1, 1920 |
| Ծննդավայր | Աղքյորփի, Մարնեուլի շրջան (ՎԽՍՀ) |
| Վախճանվել է | դեկտեմբերի 21, 1974 (54 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան (1948) |
| Գևորգ Օլքինյան Վիքիդարանում | |
Գևորգ Սամսոնի Օլքինյան (մայիսի 1, 1920 - դեկտեմբերի 21, 1974, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Աղքյորփի գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա ավարտել է Թբիլիսիի 86-րդ միջնակարգ դպրոցը։ 1939 թվականին ընդունվել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1941 թվականին կիսատ է թողել ուսումը, մեկնել գյուղ և զբաղվել մանկավարժական աշխատանքով։ 1945 թվականին վերընդունվել է երրորդ կուրս և համալսարանն ավարտել 1948 թվականին։ 1948-1958 թվականներին ուսուցիչ էր հայրենի գյուղում։ 1958 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Թբիլիսիում, սկզբում որպես «Սովետական Վրաստան» թերթի գրական աշխատող, ապա Վրաստանի ռադիոյի հայկական հաղորդումների խմբագրության ավագ խմբագիր։ Մահացել է Մոսկվայում, թաղվել է ծննդավայրում[1]։
Գ. Օլքինյանի երկերի մատենագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարոտի կաթիլներ (բանաստեղծություններ), Թբիլիսի, «Մերանի», 1978, 68 էջ։
Գ. Օլքինյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից և վրացերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Արմեն Զուրաբով, Տաք հոսանք, Երևան, «Հայաստան», 1967, 192 էջ։
- Սրտի ձայն։ Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Օլքինյանը), Երևան-Թբիլիսի, «Հայաստան-Սաբճոթա Սաքարթվելո», 1970, 182 էջ։
- Ֆոտուլա Յաննակոպուլա, Հելլադայի դուստրը (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Գ. Օլքինյանը), Երևան, «Հայաստան», 1974, 42 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 574.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Օլքինյան» հոդվածին։ |
- Մայիսի 1 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Դեկտեմբերի 21 մահեր
- 1974 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Վրացերենից հայերեն թարգմանիչներ