Գևորգ Մեսրոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Մեսրոպ
Ծնվել էմայիսի 12, 1881(1881-05-12)
Մահացել էսեպտեմբերի 30, 1948(1948-09-30) (67 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և բանասեր

Գևորգ Մեսրոպ (Տեր-Մեսրոպյան Գևորգ Պողոսի) [մայիսի 12, 1881, Պարտիզակ (Նիկոմեդիայի գավառ), սեպտեմբերի 30, 1948, Սոֆիա], մանկավարժ, պատմաբան, բանասեր, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան վարժարանում, ամերիկյան դպրոցում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում (1899-1902), Արմաշի դպրևանքում (1904-1908)։ 1908-1922 թվականներին Մեսրոպն իբրև տեսուչ և մանկավարժ աշխատել է Կ․ Պոլսում, դասավանդել հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, հայ մատենագրության պատմություն, աշխարհագրություն, հայ քաղաքակրթության և դիվանագիտական մտքի պատմություն։ Կ․ Պոլսում գլխավորել է հայկական պատրիարքարանի գաղտնի դիվանի գործունեությունը։ Մասնակցել է բազմաթիվ վիճակագրական և պատմական վավերաթղթերի կազմմանը։ 1922 թվականից գիտամանկավարժական և հրապարակախոսական գործունեությունը շարունակել է Բուլղարիայում։ 1923 թվականին Պլովդիվում հիմնել է «Մեսրոպյան ճեմարանը» (1925 թվականին փոխադրվել է Սոֆիա)։ Գևորգ Մեսրոպը հրատարակել է (կնոջ՝ Շաքե Մեսրոպի հետ) «Հայելի աշխարհի» (1937, Սոֆիա) գիտամանկավարժական պարբերաթերթը։ Աշխատություններից են «Ուրարտու կամ Հայաստանի նախաբնիկները և իրենց քաղաքակրթությունը» (1911), «Պատմություն հայ եկեղեցվո» (հ․ 1-2, 1913-1914) դասագիրքը։ Նրա «Հայոց պատմություն» (տարրական և միջին 4 դասարանների համար) դասագիրքը օգտագործվել է սփյուռքի բոլոր դպրոցներում, ունեցել մի քանի հրատարակություն, հեղինակ է նաև «Հայոց պատմություն» (քննական, բարձր դասարանների համար, հ․ 1, 1914) և «Աշխարհագրություն պատմական Հայաստանի» (1924) դասագրքերի։

Մահացել է 1948 թվականի սեպտեմբերի 30-ին, Սոֆիայում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան, ԿՊ, 1919:
  • Հայկարան, Սոֆիա, 1931:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեւորգ Մեսրոպ (կենսագրական գիծեր), Սոֆիա, 1929:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 469 CC-BY-SA-icon-80x15.png