Գևորգ Գրիգորյան (փիլիսոփա)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1925[1] |
Ծննդավայր | Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 15, 1987[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974) |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ |
Գևորգ Հովհաննեսի Գրիգորյան (սեպտեմբերի 29, 1925[1], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1987[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1979):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Գրիգորյանը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 29-ին, Դոնեցկ քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1969-1987 թվականներին եղել է փիլիսոփայության պատմության բաժնի վարիչ[2]։
Աշխատությունները վերաբերում են հայ փիլիսոփայության պատմությանը։ Կազմել և հրատարակել է Վահրամ Րաբունու «Լուծմունք Ստորոգութեանցն Արիստոտելի» երկի համահավաք քննական բնագիրը[3]՝ ռուսական թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով (1967):
Գևորգ Գրիգորյանը մահացել է 1987 թվականի ապրիլի 15-ին, Երևան քաղաքում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ առաջավոր հասարակական֊քաղաքական մտքի պատմությունից՝, XVIII դարի երկրորդ կես։ Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն, 1957[4]։
- Հովհաննես Երզնկացու փիլիսոփայական հայացքները, Երևան, 1962[5]։
- Հասարակական-փիլիսոփայական միտքը Հայկական Կիլիկիայում (12-րդ դարի երկրորդ կես), Երևան, 1979[6]։
- Հովհան Որոտնեցու փիլիսոփայական ուսմունքը, Երևան, 1980։
- Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը։ Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980[7]:
- Երկասիրութիւնք փիլիսոփայականք / Դավիթ Անյաղթ, խմբ. Գրիգորյան, Գ. Հ., քնն. բնագրերը և առաջաբանը Ս. Ս. Արևշատյանի, Դավիթ Անհաղթ, 475-VI դ. կես, Երևան, ԳԱԱ հրատարակություն, 1980 (համահեղինակ)։
- Grigorian G. H. David the Invincible and Armenian Philosophical Thought During Developed Feudalism, 1980.
- Философская мысль в Армении в эпоху развитого феодализма, Е., 1984.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=8462
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Րաբունի, Վահրամ (1967). Լուծմունք "Ստորոգութեանց" Արիստոտելի. Translated by Գրիգորյան, Գևորգ Հովհաննեսի. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.
- ↑ Հովհաննեսի), Գրիգորյան՝ Գ Հ (Գեվորգ (1957). Հայ առաջավոր հասարակական֊քաղաքական մտքի պատմությունից՝, XVIII դարի երկրորդ կես. Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն.
- ↑ Գրիգորյան, Գեվորգ Հովհաննեսի (1962). Հովհաննես Երզնկացու փիլիսոփայական հայացքները. Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն.
- ↑ Գրիգորյան, Գեվորգ Հովհաննեսի (1979). Հասարակական֊փիլիսոփայական միտքը Հայկական Կիլիկիայում, XII դարի երկրորդ կես. Հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն.
- ↑ Գրիգորյան, Գևորգ Հովհաննեսի; Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ; ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունք, eds. (1980). Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը։ Հոդվածների ժողովածու. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Գրիգորյան (փիլիսոփա)» հոդվածին։ |
|