Գևորգ Գաբեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Գաբեղյան
Գաբեղյանքի իշխան
6-րդ դարի սկիզբ - 6-րդ դարի երկրորդ կես
 
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 6-րդ դար
Դինաստիա Գաբեղյաններ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Հայր անանուն Գաբեղյան

Գևորգ Գաբեղյան (6-րդ դար - 6-րդ դար), հայ իշխան Մարզպանական Հայաստանում, Այրարատ աշխարհի Գաբեղյանք գավառի տեր, Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ Գաբեղենացու եղբայրը, Գաբեղյանների նախարարական տոհմից[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

542 թվականին, եղբոր՝ Հովհաննես հայրապետի հետ, Պարսից շահ Խոսրով Ա Անուշիրվանի կողմից հաշտության բանակցություն վարելու համար պատգամավոր է գնացել Բյուզանդիա[2], Հայաստանի զինվորական մագիստրոս (լատին․՝ magister militum per Armeniam) Վալերիանոսի մոտ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Բ, ժամանակագրություն, էջ 246.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 455․