Գաբեղյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գաբեղյաններ, նախարարական տոհմ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Գաբեղյանք գավառում։ Ավանդական պատմությունը Գաբեղեյանների տոհմանունը կապում է նրանց նահապետ Գաբեղ իշխանի անվան հետ, որին իբրև Վաղարշակ թագավորը կալվածներ է պարգևել և կարգել արքունիքի փոխադրամիջոցների ու ձիերի երամակների տեսուչ։ Վերջին Արշակունիների օրոք Գաբեղյանները արքունիքում զբաղեցրել են 25-րդ գահը։ Զորանամակի համաձայն, Գաբեղյանների զորաթիվը եղել է 300 ձիավոր։ Vդ Գաբեղյաններից հիշատակվում են Արտեմ և Խոսրով իշխանները։ V դ վերջում Գաբեղ սեպուհը հիշատակվում է որպես Վահան Մամիկոնյանի զինակից։ Գաբեղյանների շառավիղներից IXդ կեսին Վարդան և Խոսրով պայազետները՝ որպես Արծրունիների նիզակակից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png