Գևորգ Ատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Ատրյան
Գևորգ Սերգեյի Խաչատրյան
Ծնվել էհունիսի 30, 1947(1947-06-30) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԼիտերատուրնայա Արմենիա և Հայաստանի գրողների միություն
ԱնդամությունՀայաստանի գրողների միություն

Գևորգ Ատրյան (Գևորգ Սերգեյի Խաչատրյան, հունիսի 30, 1947(1947-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։ Կիսել է տոհմական Խաչատրյան ազգանունը և երկրորդ մասը՝ Ատրյան դարձրել է իր գրական անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1975-1979 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1979-1981 թվականներին վարել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի արձակի ու պոեզիայի բաժինը։ 1981 թվականից աշխատել է ՀԳՄ վարչությունում որպես գրական խորհրդական։ Միաժամանակ 1980 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում։

Գրել է ժամանակակից հայ և ռուս գրականության հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածներ, նշանավոր գրողների հետ երկխոսություններ, որոնք տպագրվել են ինչպես հանրապետական, այնպես էլ ԽՍՀՄ գրական մամուլում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 67