Գրություններ սեղաններին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրություններ սեղաններին, երիտասարդական գրաֆիտիի տարատեսակ, որը հանդիպում է տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատություններում։ Գրությունները լինում են թե՛ աշխատանքային հատվածում, թե՛ գրասեղանի այլ հատվածներում։

Գրությունների հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում մինչ 20-րդ դարի վերջը գրասեղաններին արված գրություններն իրենցից ներկայացրել են համեմատաբար քիչ ուսումնասիրված երևույթ[1]։ Գիտնականներից շատերը դրանք ընդունում են միայն կարգավորող և գեղագիտական տեսանկյունից, որի համաձայն նրանք իրենցից ներկայացնում են միայն վնասարարություն՝ վնասելով կրթական հաստատության սեփականությունը։ Միայն թե 2000-ական թվականներին հայտնվել են հետազոտություններ, որոնց նպատակն էր ուսումնասիրել գրությունների լեզվական բնութագրերը։ Գրաֆիտիների նկարագրին գերիշխող մոտեցումներն են պատմական, սոցիալ-մշակութային, հոգեբանա-մշակութային և լեզվաբանական[2]։ Ն. Ի. Տյուկաևան 2001-2004 թվականներին անցկացրել է ուսանողական գրաֆիտիների հետազոտություն[3] Բարնաուլի պետական մանկավարժական համալսարանում, Ալթայական պետական տեխնիկական համալսարանում, ըստ որոնց կազմվել են գրասեղանների գրությունները։ 2006 թվականին մի աշակերտուհի անցկացրել է Կիրով քաղաքի դպրոցի գրասեղանների գրությունների հետազոտություն և իր հետազոտություններով դարձել է Վ. Ի. Վերնադսկովի անվան համառուսական երիտասարդական ընթերցումների դափնեկիր։ Հետազոտողները պնդում են, որ սեղանների վրա արված գրությունների հետազոտությունները կարող են օգնել կրթական գործընթացում։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղանների վրա արված գրությունները կատարում են հետևյալ գործառույթները՝

  • երկրորդ աշխարհի ստեղծում՝ ուշադրությունը շեղելով առօրյա կեցությունից
  • հոգեբանական բեռնաթափում
  • հաղորդակցական,
  • առասպելական[4]
  • հուշումների ստեղծում քննության, ստուգողականի և թեմատիկի ժամանակ։

Գրությունների ստեղծման պատճառներ են հանդիսանում՝

  • հասցեատերին անմիջականորեն դիմելու հնարավորության բացակայություն
  • հաղորդագրության զանգվածային տարածման հնարավորության բացակայություն
  • հաղորդակցման ազատ ժամանակի բացակայություն
  • միապաղաղության, սովորելու գործընթացի միօրինակության հաղթահարում[4]
  • վախ քննություններից, թեմատիկներից կամ ստուգողական աշխատանքներից։

Հեղինակներ և գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթական հաստատություններում անցկացրած հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ գրություններ հիմնականում անում են I-II կուրսերի ուսանողները (գրությունների մոտ 90 %-ը)[5]։ Գրությունների հեղինակների զգալի մասը անտարբեր են ուսման գործընթացի հանդեպ։

Սովորական ուսանողական հեղինակը, որպես օրենք, նյութապես կախվածություն ունի ծնողներից, հաճախում է կրթական հաստատություն ստիպողաբար։ Սովորական հեղինակի հոգեբանական նպատակն է. «Ես գրում եմ այնտեղ, որտեղ ընդունված չէ, քանի որ ես լավագույն եմ, և ես այդպես եմ ուզում»[6][7]։

Գրությունների հեղինակներին ըստ վարքագծի կարելի է բաժանել մի քանի խմբերի.

1. Զգացմունքա-իմաստային հատկանիշներով.

  • քնարական - ձգտելով իր խնդիրներին տալ գեղարվեստական ձև չափածո և արձակ ստեղծագործությունների ձևով («Ցանկանալը վնասակար չէ, վնասակար է չցանկանալը»),
  • չեզոք - գրություններ թողողներ, որոնք չեն հաղորդում զգացմունքային կարգավիճակ («Հարգելի՛ ուսանող, դու պետք է սովորես, որպեսզի դառնաս լիարժեք անհատականություն»),
  • զգացմունքային - գրություններ ստեղծողներ, արտահայտիչ արտահայտություններ պարունակող, կետադրության նշանների կրկնություն և այլն («Ուռա՜», «Ուժ չկա...», «ՁԱՆՁՐԱԼԻ Է»)[8]։

2. Նպատակասլացության մակարդակով՝

  • նկարիչներ - գրությունների միջոցով արտահայտում են իրենց ստեղծագործական ներուժը՝ տարբերվելով մանրամասն նկարված մասերով,
  • կրեոլիստներ - օգտագործում են հատուկ գրող նյութեր՝ գունավոր նշիչներ, գրիչներ, ներկեր,
  • սկրիպտորներ - օգտագործում են միայն բանավոր նշաններ, առավել տարածված տեսակներ են[9]։

3. Ռազմավարական պարամետրերով՝

  • ներկայացուցիչներ - իրենց ներկայացնող, իրենց անունները գրող, մականունները, խմբի համարը, ֆակուլտետի հապավումը, ավելի հաճախ հանդիպող տեսակ («Վասյա, խումբ. 221»),
  • ընդդիմախոսներ - իրեն և իր նմաններին արտոնյալ դիրքում դնող, այլ ուսանողների համեմատաբար, այդ թվում նրանց բացասական գնահատականը, ով չի պատկանում տվյալ համախմբությանը («2204 ՝ հիմարներ», «Շանսոն՝ հիմարություն», «Արիա՝ սուպեր»),
  • հայտարարություններ տվողներ - փորձում են հրապարակային որոշ իրադարձություններ հայտնել հանրությանը գովազդի օգնությամբ, երբեմն հայտարարությունը ունեն հումորային բնույթ («Եկեք ՈւՀԱ մերոնց աջակցելու համար», «Մենք շուտով ամուսնանալու ենք», «Զանգով տղաներ, հեռախոս 02»),
  • տանջվողներ - դժգոհություն են արտահայտում գործող կանոնների դեմ («Հոգնեցրել է», «Ես չեմ կարող այլևս ապրել»),
  • պատմիչներ - գրություններ թողողներ, որոնք պատկանում են նշումներ անողների տեսակին («Ես երեկ զբոսնել եմ Ժենյայի հետ»),
  • հարցնողներ - հարցեր, խնդրանքներ, շփվելու առաջարկներ գրողներ («Ո՞վ մեզ հետ կգա կինոթատրոն:»)[10]։

4. Ստեղծագործական պարամետրերով՝

  • պասիվ գրաֆիտի ոճի նկարիչներ - հակիրճ գրությունների հեղինակներ, որոնք չեն կատարում տեղեկատվական ֆունկցիա,
  • ինվեկտիվ գրաֆիտի ոճի նկարիչներ - բացասական, ճղճիմ գրությունների հեղինակներ,
  • ռեֆլեկտիվ գրաֆիտի ոճի նկարիչներ - հեղինակներ, որոնք նախընտրում են իրենց բացասական զգացմունքները արտահայտել անվերապահորեն, հեգնանքի միջոցով[11]։

5. Հոգեբանական նկարագրով՝

  • «մտահոգվածներ» - սեռական բնույթի գրությունների հեղինակներ,
  • «լքվածներ» - դժբախտ սիրո մասին տեքստերի հեղինակներ, ովքեր գրում են մենակությունը անհանդուրժողականության մասին («Յուրա, ես ինձ վատ եմ զգում առանց քեզ»),
  • «անհանդուրժողներ» - բացասական գրությունների հեղինակներ, որոնք պարունակում են դժգոհություն կրթական հաստատության պատերի ներսում գտնվելու համար («Ես մրսում եմ, սոված եմ և քնել եմ ուզում»),
  • «անզուսպներ» - մի շարք հանգամանքների արագորեն արձագանքողներ, որոնք ուղեկցում են ուսուցման գործընթացին («Ես նստած եմ դասախոսությանը, ես լարված եմ»),
  • «արտահայտիչ» - հաղորդագրություններ թողողներ, որոնք բնութագրվում են զգացմունքային պայթումներով («Ջան!»),
  • «բողոքականներ» - շրջակա միջավայրի դեմ բողոք արտահայտողներ («Որքա՞ն կարելի է մեզ տանջել»),
  • «աննկատներ» - հեղինակներ, ովքեր ցանկանում են հայտնել իրենց մասին, հիմնականում տառապում են Բոբչինսկի սինդրոմով («Բարև, իմ անունը Լենա է, արի շփվենք»),
  • «երջանիկներ» - բողոքարկումներ հեղինակներ, իրադարձությամբ ներբողված, որը ուղեկցում է ուսուցման գործընթացին («Դասախոսությունից դասախոսություն ուսանողները երջանիկ են ապրում»),
  • «ուրախներ» - տարբեր իրադարձություններ ծաղրողներ, այդ թվում արգելված թեմաները («Մի՛ խռմփացրու դասախոսության ժամանակ, որպեսզի չարթնացնես քո մոտիկին»),
  • «տխուրներ» - հուսահատված, անհույս բնույթի գրություններ թողողներ («Վեր կկենամ վաղ առավոտյան, կխմեմ մի բաժակ սնդիկ և կգնամ կսատկեմ այդ համալսարանում»),
  • «ջղայնացածներ» - խստորեն բացասական զգացմունքներ արտահայտող գրություններ, հաճախ օգտագործում են տարօրինակ բառապաշար («Այսօր ես գնել եմ նռնակ՝ վերջ հարազատ դեկանին»)[12]։

Սեղանների վրա գրություններ թողնում են թե՛ տղանները, թե՛ աղջիկները։

Գրությունների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասեղանների վրա արված գրությունները կարող են լինել թե՛ բանաստեղծական, թե՛ արձակ։ Նաև կարող են լինել գծանկարներ և նկարներ և տարբեր գրություններ։ Ընդհանուր առմամբ գրությունները բնութագրվում են դրույթական տեղեկություն տրամադրելով։ Գրությունները դասակարգվում են մի քանի հատկություններով։

1. Նպատակաուղղվածությամբ՝

  • պատմողական («Եվգենի, դուք բյակա եք»),
  • բացականչական («Աջակցում եմ նախորդ հեղինակին»),
  • հարցական («Ինչպե՞ս է քո անունը:»),
  • դատողական(«Ավելի լավ է կախվել, քան հանձնել քննաշրջանը»):[13]

2. Արտացոլված իրավիճակի քանակի՝

  • փոխհատվածային («Ժենյային եմ ուզում»),
  • երկպահային («Ես լավ առաջարկ ունեմ՝ եկեք բոլորս գնանք տուն»),
  • բազմապահային, որոնց պատկանում են, հիմնականում, երկար բանաստեղծությունները[13]։

Թեմանների շարքում, որոնց հաճախ դիմում են հեղինակները՝ սերն է, երաժշտական հետաքրքրությունները, երեկոյան ժամանցը։ Հաճախ հանդիպում է տարօրինակ բառապաշարը, բնորոշ առանձնահատկություն է համարվում այն, որ հեղինակները, իմանալով լեզվի օրենքները, անտեսում են ուղղագրությունը և կետադրությունը։

Գրությունների հասցեատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրությունների հիմնական ընթերցողները լինեում են սովորողները (ուսանող կամ դպրոցական)։ Զանգվածային հաղորդակցման հիմնական առանձնահատկությունը համարվում է այն, որ հիմնականում դիմելուց օգտագործվում է եզակի թիվը, այն դեպքում, երբ ընթերցողները կարող են լինել շատ («Ուսուցչին նայի՛ր, ոչ թե այստեղ»)[14]։

Պատասխանատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրություններ անելու դեմ արգելքները գրված են ներքին կանոնակարգի կանոններում և կրթական հաստատության այլ փաստաթղթերում։ Որպես կարգապահական պատիժ կարող են կիրառել զգուշացում և նկատողություն։ Բարձրակարգ կրթական հաստատությունների ղեկավարները գրությունների համար ուսանողներին կարող են սպառնալ հեռացումով[15]։ 2007 թվականին CBS-ը հայտնել է այն մասին, որ Նյու Յորքից մի 13-ամյա աշակերտուհի ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ «Okay» բառը սեղանին գրելու համար։ Ձերբակալումը իրականացվել է դպրոցի տնօրենի խնդրանքով[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Косых Н. И. Игровое начало в студенческом граффити // Вестник Барнаульского государственного педагогического университета. Серия гуманитарные науки. — 2002. — № 2.
  • Косых Н. И. «Партовые граффити» как разновидность коммуникации в молодёжной субкультуре // Картина мира: методы, модели, концепты. Материалы всероссийской междисциплинарной школы молодых учёных: «Картина мира: язык, философия, наука» 1—3 ноября 2001 / Под общей редакцией З. И. Рязановой. — Томск: Изд-во ТГУ, 2002. — С. 144—149. — 360 с.
  • Ларионова А. Ю. Студенческое граффити как дискурсивный текст // Известия Уральского государственного университета. Гуманитарные науки. Вып. 14. — 2007. — С. 120-129.
  • Лебедева Н. Б. Студенческое граффити: жанроведческий аспект (Часть первая: фациент “Автор”) // Вестник Алтайской науки. Образование. — 2002. — № 1.
  • Прохоренко Олег. Школьница читала надписи на партах // Вятский край. — 2006. — 23 июня.
  • Тюкаева Н. И. Некоторые аспекты рассмотрения студенческих граффити // Естественная письменная русская речь: исследовательский и образовательный аспекты. Часть II: Теория и практика современной письменной речи: Материалы конференции / Под ред. Н. Д. Голева. — Барнаул: Изд-во Алт. ун-та, 2003. — С. 80—86.
  • Тюкаева Н. И. Студенческое граффити как жанр естественной письменной русской речи : Диссертация на соискание учёной степени кандидата филологических наук. — М.: РГБ, 2005. — В. 10.02.01. — С. 229.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тюкаева, 2005, էջ 87
  2. Тюкаева, 2005, էջ 89
  3. Тюкаева, 2005
  4. 4,0 4,1 Тюкаева, 2005, էջ 88
  5. Тюкаева, 2005, էջ 92
  6. Тюкаева, 2005, էջ 90
  7. Тюкаева, 2005, էջ 101
  8. Тюкаева, 2005, էջ 94
  9. Тюкаева, 2005, էջ 95
  10. Тюкаева, 2005, էջ 96
  11. Тюкаева, 2005, էջ 97
  12. Тюкаева, 2005, էջ 130
  13. 13,0 13,1 Тюкаева, 2005, էջ 126
  14. Тюкаева, 2005, էջ 111
  15. Иванова Е. «Добро пожаловать в университет, или Памятка первокурсника». Омский государственный педагогический университет. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 7 декабря 2008-ին.
  16. «Американскую школьницу арестовали за надпись на парте». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 7 декабря 2008-ին.