Գունավոր նշիչներ
Գունավոր նշիչներ կամ ֆլոմաստեր (բառը ծագել է անգլ.՝ «Flo-Master» ապրանքանիշի անունից), ծակոտկեն նյութից (նեյլոն կամ թաղիք), վերևից ծայր հոսող ներկերի օգնությամբ գրելու և նկարելու գործիք։
Եվրոպա է բերվել Ճապոնիայից՝ «Edding» գերմանական ընկերության կողմից 1960 թվականին[1]։ Գունավոր նշիչներ են անվանում մի քանի տեսակի գրելու պարագաներին՝ չմաքրվող մարկեր, մաքրվող մարկեր, գրատախտակի մարկեր, անոթային գրիչներ, ֆլոմաստերներ։ Նրանք տարբերվում են ներկանյութի բաղադրությամբ, ձևով և նշանակությամբ։ Գունավոր նշիչների համար ընդհանուր անվանում չկա, տարբեր երկրներում դրա համար հաճախ օգտագործում են արտադրող բրենդի անվանումը։
Գունավոր նշիչների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գունավոր նշիչների խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դասական գունավոր նշիչներ օդափոխվող և չօդափոխվող գլխիկներով։
- Հաստ գունավոր նշիչներ։
- Գունավոր նշիչներ ջրաներկի էֆեկտով։
- Գունավոր նշիչներ գործվածքի վրա աշխատելու համար։
- Գունավոր նշիչներ լրացուցիչ էֆեկտներով։
- «Կախարդական» գունավոր նշիչներ, որոնք փոխում են գույնը։
- Հեշտ մաքրվող գունավոր նշիչներ փոքրիկների համար։
Հավաքածուների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
- ըստ գույնի (սովորաբար 6, 10,12, 18, 24, 36 գույնի);
- ըստ փաթեթավորման (փայլուն, ստվարաթղթե, պլաստիկե, գրչատուփի տեսքով, պայուսակի տեսքով և այլն);
- ըստ ձևի (կլոր, վեցանկյունաձև, եռանկյունաձև);
- ըստ գլխիկի (օդափոխվող և չօդափոխվող գլխիկներով)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «50 years of Edding — Interview» (անգլերեն)։ Edding։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2013-09-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|