Գրոդնոյի դեղատուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրոդնոյի դեղատուն-թանգարան
Տեսակշենք
Երկիր Բելառուս
ՏեղագրությունԳրոդնո
Քարտեզ
Քարտեզ
Գրոդնոյի դեղատուն-թանգարան
Ճարտարապետական համալիր
Գլխավոր հրապարակ

Գրոդնոյի դեղատուն-թանգարան, գործող դեղատուն է թանգարանային էկսպոզիցիայով, արտացոլում է Գրոդնոյի դեղագործական պատմությունը։ Հասցե՝ Խորհրդային հրապարակ 4, քաղաք Գրոդնո (ԲելառուսԳրոդնոյի առաջին դեղատան մասին առաջին հիշատակումը արվել է 1687 թվականին։

Դեղատուն-թանգարանը գտնվում է Գրոդնոյի ճիզվիտյան վանական համալիրի պատմական շենքում, որը պատմության և մշակույթի 18-րդ դարի հուշարձան է։ Զբաղեցնում է զգալի տարածք քաղաքի կենտրոնական մասում։ Ճիզվիտները կառուցել են դեղատունը 1709 թվականին։ Չնայած պատերազմներին, համակործանումներին և սեփականատերերի փոփոխման, այդ տարածքում դեղատունը գործել է մինչև 1950 թվականը։ Ավելի ուշ դեղատունը այստեղ փոխարինվել է դեղատան պահեստով, կահույքի սրահով և Ուսուցչի տնով։ Սկսած 1996 թվականից հնագույն կամարակապ առաստաղներով դահլիճներում, զարդարված զարդանախշերով, կրկին տեղադրվում են դեղատան առևտրային բաժինը, թանգարանային էկսպոզիցիան և օժանդակ զետեղարանները։

Դեղատան առաջին ժամանակավոր թանգարանային էքսպոզիցիան առաջացել է քաղաքաբնակների օգնության շնորհիվ և գոյատևել է մինչև 2004 թվականը։ Վերակառուցվելուց հետո էկսպոզիցիան իրենից ներկայացնում էր 502 մետր մակերեսով տարածք, բաժանված երեք գոտիների՝ երկու անսամբլային համալիրների և մեկ թեմատիկ համալիրի։ Առաջին անսամբլային գոտում վերստեղծված է հնագույն բուսային լաբարատորիան, երկրորդում՝ XIX-XX դարերի դեղագրության դահլիճի կտոր։ Թեմատիկ գոտու ցուցափեղկերում պատկերային նյութերում իր արտացոլումն է գտել դեղատան պատմությունը, որը պատմում է գործունեության հիմնական փուլերի մասին, որոնք կապված են բժշկական և դեղագործական գիտելիքների զարգացման հետ։

Այդպես, օրինակ, XVIII դարի 70-ական թվականներին դեղատունը պատկանել է Գրոդնոյում հիմնադրված Բժշկական ակադեմիային, որը առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է ժամանակակից Բելառուսի տարածքում։ Այդ պատերի ներսում իր աշակարտների հետ աշխատել է ֆրանսիացի հայտնի բուսաբան, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ժան Էմանուէլ Ժիբերը։ Դեղատան XXI դարի սեփականատերերից մեկը, Յան Ադամովիչը, իր գիտական աշխատանքներով ներդրում ունեցավ Դրուսկենիկյան հանքավայրերի ուսումնասիրության գործում։ 1880-ական թվականներին այստեղ աշխատել է Միխայիլ-Վիլֆրեդ Վոյնիչը` Էթել Լիլիան Վոյնիչի ապագա ամուսինը։ Հենց ինքն էլ դարձավ "Օվոդ" վեպի գլխավոր հերոսի նախատիպը։ Տարբեր ժամանակնենում դեղատան սեփականատերեր և վարձակալողներ են եղել առաջադեմ հայացքների տեր մարդիկ, որոնք ակտիվ կերպով զբաղվել են բարերարությամբ։ Դրանցից են Ադամովիչ եղբայրները, Կազմիր Սեֆանովսկին, Ստանիսլավ Ռոզվադովսկին, Էդվարդ Ստեմպնևսկին և այլք։ Օրինակների հիմնական մասը վերաբերում է XIX-XX հարյուրամյակների սկզբին։ Դրանք տարատեսակ դեղատնային սպասքի, սարքավորումների և դեղորայքների հավաքածուներ են։ Դեղատուն-թանգարանի հետաքրքիր ֆոնդային հավաքածուներ են ներկայացված Գրոդնոյի շրջանի տարբեր դեղատների դեղապիտակներով, XX դարի 20-ից 30-ական թվականների դեղագործական արտադրանքի գովազդով, դեղագործական և բժշկական հնագույն գրքերով։ Առավել հին և արժեքավորները թվագրվում են XVIII դարով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թանգարանում ներկայացված են 6 տեսակի հերբարիում (չորացած բույսերի հավաքածու)։
  • Ցուցադրության բաժիններից մեկը նվիրված է բժշկական գործիքներին, որոնցով հերձել են Ռեչ-Պոսպոլիտայի արքա Ստեֆան Բատորիային։ Հերձումն իրականացվել է 1586 թվականի դեկտեմբերի 14-ին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]