Գրիսելդա Ալվարես
Գրիսելդա Ալվարես | |
Կուսակցություն՝ | Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Մասնագիտություն՝ | բանաստեղծուհի, քաղաքական գործիչ և գրող |
Ծննդյան օր | ապրիլի 5, 1913[1] |
Ծննդավայր | Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանի օր | մարտի 26, 2009[2][1] (95 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Գրիսելդա Ալվարես (իսպ.՝ Griselda Álvarez, ապրիլի 5, 1913[1], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մարտի 26, 2009[2][1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ուսուցիչ, գրող, քաղաքական գործիչ, առաջին մեքսիկացի կինը, ով ընտրվել է նահանգապետի պաշտոնում։ Կոլիմա նահանգը ղեկավարել է 1979-1985 թվականներին[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիսելդա Ալվարեսը ծնվել է Խալիսկո նահանգի Գվադալախարա քաղաքում, որտեղ նրա ընտանիքը հաստատվել էր Կոլիմա հրաբուխի կատաղի ժայթքումից հետո։ Ժայթքումն սկսվել էր 1913 թվականի հունվարի 20-ին և շարունակվել չորս օր[4]։ Գրիսելդան ծնվել է Միգել Ալվարես Գարսիայի և Մարիա Դոլորես Դվադալուպե Էուժենիա Պոնցե դե Լեոնի ընտանիքում, որը Կոլիմայի նշանավոր ընտանիքներից էր։ Հայրը եղել է մեքսիկական բանակի զինվոր, այնուհետև 1919-1923 թվականներին ղեկավարել է Կոլիմա նահանգը։ Գրիսելդայի պապը՝ գեներալ Մանուել Ալվարեսը, եղել է Սահմանադրական կոնգրեսի պատվիրակ և 1826 թվականին Կոլիմայում եղել է բարձրաստիճան անձ։ 1857 թվականին, երբ Կոլիման դարձել է նահանգ, Մանուել Ալվարեսը եղել է առաջին նահանգապետը։ Գրիսելդան սովորել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի փիլիսոփայության և գրականության ֆակուլտետում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է որպես բանաստեղծ և գրող։
Ստեղծագործելուն զուգահեռ աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև ներգարվվել է հանրային ծառայության մեջ։ Չհրաժարվելով ուսուցչի աշխատանքից՝ հասարակական ոլորտում պաշտոն է զբաղեցրել կրթության վարչությունում, եղել է կամավորական ծառայությունների դաշնային սոցիալական ապահովության ինստիտուտի տնօրեն[5], 1976-1979 թվականներին՝ Խալիսկո նահանգի սենատոր, 1979-1985 թվականներին՝ Կոլիմայի նահագապետ։ Որպես նահանգապետ նրա նպատակն է եղել «educar para progresar» (Կրթել հանուն առաջընթացի)[6]։ Հանուն առաջընթացի աշխատելուն զուգընթաց, նա հիմնադրել է տարբեր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Ուշադրություն կանանց կենտրոնը», Մեքսիկացի կանանց դաշինքը, Սոցիալական բարեկեցության մեքսիակական ընկերակցությունը։ Նա նաև ծառայել է իր քաղաքական կուսակցությանը՝ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությանը, 1978 թվականից եղել է ազգային գաղափարախոսության հանձնախմբի անդամ, 1994 թվականից Ազգային գործադիր կոմիտեի պատվո և արդարադատության ազգային հանձնաժողովի կոմիտեի անդամ, ինչպես նաև բազմաթիվ այլ կոմիտեների և խորհրդակցական խմբերի անդամ[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cementerio de Pájaros 1956
- Dos cantos 1959
- Desierta compañía 1961
- Letanía erótica para la paz 1963
- La sombra niña 1965
- Anatomía superficial 1967
- Estación sin nombre 1972
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Diccionario Porrúa de historia, biografía y geografía de México, 4v. México, Porrúa, 1995, t. 1.
- Enciclopedia de México en CD ROM, Dataconsult, 1999, Disco 1.
- Musacchio, Humberto, Diccionario enciclopédico de México, 4v. Colombia, Andrés León ed,, 1990, t. 1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Griselda Álvarez (իսպ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20110719153040/http://www.laht.com/article.asp?ArticleId=330655&CategoryId=14091
- ↑ 3,0 3,1 «eMujeres :: Mujeres y hombres, mismos derechos, mismas oportunidades». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Distant Image of Colima Volcano, State of Jalisco, Mexico». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Enciclopedia de México on CD ROM, Dataconsult S.A. de C.V., 1999, Disk 1
- ↑ Musacchio, Humberto, Diccionario enciclopédico de México, 4v. Colombia, Andrés León Editor, 1990, t. 1
Նախորդող Արտուրո Նորիեգա Պիսանո |
Կոլիմայի նահանգապետ Գրիսելդա Ալվարես 1979-1985 |
Հաջորդող Էլիաս Սամորա Վերդուսկո |
|
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 2009 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մեքսիկայի քաղաքական գործիչներ
- Մեքսիկացի գրողներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Մեքսիկացի ուսուցիչներ
- Մեքսիկացի հասարակական գործիչներ
- Մեքսիկացի կին գրողներ
- Մեքսիկացի բանաստեղծներ