Գրիգոր Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Սահակյան
Ծնվել է1978
Վախճանվել է2010
Մասնագիտությունբեմանկարիչ

Գրիգոր Սահակյան (1978 - 2010), հայ բեմանկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ[փա՞ստ]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Սահակյանը 1978-2010 թվականներին՝ մինչև մահկանացուն կնքելը, աշխատել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Երկար տարիներ եղել է թատրոնի գլխավոր նկարիչը[1]։

Տասնյակ ներկայացումներ է ձևավորել Ռիգայի և Երևանի օպերային թատրոններում, Սունդուկյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի, Բեյրութի Վ. Փափազյանի անվան, Դոնի-Ռոստովի և այլ թատրոններում։ 30 և ավելի տարիներ եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանողական թատրոնի բեմանկարիչը[1]։

Ձևավորած ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում
Ժիրայր Անանյան Տաքսի, տաքսի
Մ. Դարվաշ Միայն քեզ եմ սիրում
Էդուարդո դե Ֆիլիպպո Չեմ վճարի
Ա. Պապայան Արևը ձեզ հետ
Գրիգոր Տեր-Գրիգորյան Զգուշացեք, նա դեռ կա
Ա. Այվազյան, Հ. Պարոնյան Ատամնաբույժն արևելյան
Ա. Պապայան Մեծ հարսանիք
Ժորա Հարությունյան Բախտավոր մարդիկ
Վլադիմիր Սոլոգուբ Քնքուշ սրտից պատուհաս
Ժիրայր Անանյան Տեր, մի թող մեզ անտեր
Գաբրիել Սունդուկյան Խաթաբալա
Դիմիտրիս Պսաֆաս Պահանջվում է ստախոս
Էդուարդո դե Ֆիլիպպո Ֆիլումենա Մարտուրանո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ». www.comedytheater.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.