Գրիգոր Կուլօղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Կուլօղլյան
Ծնվել է1904
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1942
Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Սովետական Հայաստան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1926)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Գրիգոր Կուլօղլյան (1904, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1942, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1918-1919 թվականներին սովորել է Թիֆլիսի գիմնազիայում։ 1919 թվականին փոխադրվել է Երևան և ապրել ամերիկյան որբանոցում։ 1923 թվականին ավարտել է Երևանի Մյասնիկյանի անվան երկրորդ աստիճանի թիվ 1 դպրոցը։ 1923-1926 թվականներին սովորել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում։ 1926-1927 թվականներին ուսուցչություն է արել Մեղրիում։ 1927 թվականին վերընդունվել է համալսարան, այս անգամ ընտրելով պատմագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1931 թվականին։ 1934-1935 թվականներին բաժնի վարիչ է եղել «Խորհրդային Հայաստան» թերթում։ 1939 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում։

«Պսակ» ժողովածուում (Երևան, 1947) զետեղված են նրա «Միքայել Նալբանդյան», «Հովհաննես Թումանյանի «Անուշը» Դերժավինի թարգմանությամբ», «Պատվի համարը» Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնում» և «Ստ. Զորյանի «Մի կյանքի պատմության» մասին» հոդվածները։

1941-1942 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Զոհվել է 1942 թվականին, Տուլայի մոտ տեղի ունեցած մարտերից մեկում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 263.