Գրիգոր Խախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Խախանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1895(1895-12-29)
ԾննդավայրԳորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 23, 1939(1939-02-23)[1] (43 տարեկան)
Մահվան վայրԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան

Գրիգոր Դավթի Խախանյան (դեկտեմբերի 29, 1895(1895-12-29), Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 23, 1939(1939-02-23)[1], ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, կոմկոր (1935

1915 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ընդունվել Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, ավարտել Մոսկվայի ենթասպաների դպրոցը (1917

Պետրոգրադում մասնակցել է Հոկտեմբերյան զինված ապստամբությանը, ընտրվել Սովետների համառուսաստանյան II համագումարի պատգամավոր։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Պսկովի հրաձգային դիվիզիայի կոմիսար, Սվիյաժսկ քաղաքի պաշտպանության պետ, 5-րդ բանակի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, ապա բաժնի պետ։ 1919 թվականի մարտին, նշանակվելով 27-րդ դիվիզիայի 3-րդ բրիգադի հրամանատար, Խախանյանը գրավել է Մեզելինսկը, Բիրսկը, Զլատոուստը, Չելյաբինսկը։ Օմսկի գրավման ժամանակ (1919), Վարշավայի ճակատամարտում (1920), Կրոնշտադտի ապստամբության ճնշման գործում (1921) «անձնական քաջություն և զորավարական արվեստ ցուցաբերելու համար» Խախանյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և հեղափոխության պատվոզենքով։

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո եղել է դիվիզիայի, ապա կորպուսի հրամանատար, «Վիստրել» բարձրագույն ակադեմիական դասընթացների պետ, 1929-1933 թվականներին՝ Ուկրաինական զինվորական շրջանի քաղվարչության պետ և ռազմական խորհրդի անդամ։ 1934-1936 թվականներին աշխատել է Խորհրդային վերահսկողության հանձնաժողովում։ 1936 թվականի դեկտեմբերին նշանակվել է Հեռավորարևելյան կարմրադրոշ հատուկ բանակի քաղվարչության պետ և ռազմական խորհրդի անդամ։ Ընտրվել է ԽՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի, Հեռավորարևելյան երկրամասային կոմիտեի, Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի, ՌՍՖՍՀ և ՍՍՀՄ Կենտգործկոմների անդամ։ Գրել է «Ռազմական հոգեբանության հիմունքները» (1929, ռուսերեն) գիրքը։

Կալանավորվել է 1938 թվականի փետրվարի 1-ին և մեկ տարի անց գնդակահարվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Хаханьян Григорий Давидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալխասյան Ա. Ե. Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965։
  • Մնացականյան Ա. Ն., Հոկտեմբերի բարիկադների վրա, Ե., 1967:
  • Հայկ Հայրապետյան, Սուր և ջութակ։ «Գարուն», 1967, № 4, էջ 16-32, № 5, էջ 14-35։ Թարգմ.՝ Գրիգոր Ֆերեշեթյան։
  • Айрапетян Г. А., Комкор Хаханян (Документальная повесть), E., 1970.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 707 CC BY-SA icon 80x15.png