Գրիգոր Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Զաքարյան
Գրիգոր Զաքարյան
Ծնվել է1827 թվական
ԾննդավայրՍուչավա
Ազգությունհայ
Մասնագիտությունարքեպիսկոպոս

Գրիգոր Զաքարյան (ծնվել է հունիսի 23, 1827, Սուչավա), արքեպիսկոպոս, եկեղեցական-հասարակական գործիչ։

Հայ ժողովրդի ազատագրությունը կապելով Ռուսաստանի հետ՝ Սոլդովայի և Վալաքիայի հայերի մեջ համակրություն է ստեղծել ռուսների նկատմամբ։ Գործուն մասնակցություն է ունեցել 1787-1791 թվականներին ռուս-թուրքական պատերազմներին։ Ռուսչոէկի ազատագրման համար մղված մարտերում գլխավորել է 150 հայ կամավորների ջոկատը։ Բուխարեստի հաշտությունից (1812 թվական) հետո հիմնադրել է Բեսարաբիայի հայկական թեմը և դարձել առաջնորդը։ Սատարել է Քիշնևի ու Բեսարաբիայի հայկական դպրոցների և եկեղեցիների պահպանմանը։ Գրել է «Հայելի ուղղափառութեան Հայաստանեայց Սուրբ եկեղեցու» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան) աշխատությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 675 CC-BY-SA-icon-80x15.png