Գրիգոր Գյուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Գյուլյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1912(1912-12-31)
Վախճանվել էապրիլի 28, 1974(1974-04-28) (61 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Գրիգոր Գյուլյան Վիքիդարանում

Գրիգոր Գյուլյան (Կիւլեան) (Գրիգոր Յակոբի Գյուլեջյան (Կիւլլիւճեան)), դեկտեմբերի 31, 1912(1912-12-31) - ապրիլի 28, 1974(1974-04-28)), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հայկական Կիլիկիայի Սիս քաղաքում։ 1921 թվականին տեղափոխվել է Բեյրութ։ 1927 թվականին ավարտել է Բեյրութի Ս. Նշան ազգային վարժարանը, ապա մեկ տարի սովորել ֆրանսիական քոլեջում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1933 թվականին, Արշակ Չոպանյանի խմբագրությամբ լույս տեսնող «Անահիտ» հանդեսում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1960 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1960 թվականից հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի կոոպերատիվ ինստիտուտում։ Մահացել է Երևանում[1]։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1950, 50 էջ։
  • Կյանքի մեջեն, Երևան, «Հայաստան», 1969, 172 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբովյանի արձանի առաջ։ «Գրական թերթ», 1948, № 2:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 92-93.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գյուլյան» հոդվածին։