Գրիգոր Բ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Բ Մամիկոնյան
Մահացել է748[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունգերիշխան
Ծնողներհայր՝ Հրահատ Մամիկոնյան[3][4]

Գրիգոր Մամիկոնյան(ծննդյան թվականը անհայտ— մոտ 750), իշխան, զորավար, արաբական խալիֆայության դեմ 747—750 թվականների ապստամբության ղեկավարը։ Սմբատ Մամիկոնյանի որդին։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունուն չենթարկվելու համար եղբոր՝ Դավթի հետ ձերբակալվել և Արմինիայի ոստիկան Մրվանի ամբաստանագրով ուղարկվել է Դամասկոս, ապա՝ աքսորվել Եմեն։ Հայրենիք վերադառնալով 745 թվականից հետո և օգտվելով Ասորիքում գահակալական կռիվներով զբաղված Մրվանի բացակայությունից՝ Վասպուրականում եղբոր հետ կազմակերպել է ընդդիմադիր ուժերին, պայքարել նաև Աշոտ Բագրատունու դեմ, որն ստիպված հեռացել է Ասորիք՝ Մրվանի մոտ։ Առիթից օգտվելով՝ Արմինիայի ոստիկանի փոխանորդ Իսահակ իբն-Մեսլիմը Գրիգոր Մամիկոնյանին նշանակել է սպարապետ։ Սակայն արդեն խալիֆա դարձած Մրվանը Աշոտ Բագրատունուն վերահաստատել է իր պաշտոններում։ 747 թվականին հայ նախարարները Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ ապստամբություն են բարձրացրել խալիֆայության դեմ, Աշոտին ստիպել միաբանել իրենց և, անցնելով Տայք, ապավինել Պոնտոսի բյուզանդական զորքերի օգնությանը։ Ապստամբներին միացել են նաև պավլիկյանները։ Այս հանգամանքի և Գրիգոր Մամիկոնյանի ու Աշոտ Բագրատունու միջև եղած խուլ հակառակության պատճառով Աշոտը մի քանի համախոհ նախարարներով լքել է ապստամբներին, վերադարձել Բագրևանդ՝ արաբներին միանալու նպատակով։ Գրիգոր Մամիկոնյանը հետապնդել, գերել և կուրացրել է նրան, ապա մեկնել Կարին։ Այնտեղ սկսել է հալածել պավլիկյան առաջնորդներին, իսկ քիչ անց հիվանդացել է ու մահացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղևոնդ Մեծ, Պատմութիյունն Հայոց, ՍՊԲ, 1887։ Զ․ Հարությունյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 218 CC-BY-SA-icon-80x15.png