Գրիգոր Բայթունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Բայթունի
Ծնվել էմայիսի 26, 1889(1889-05-26)[1]
ԾննդավայրՄարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳրենոբլի համալսարան (1914)[1]
Մասնագիտությունհեղափոխական և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գրիգոր Իվանի Բայթունի (մայիսի 26, 1889, Մերզիֆոն, Սվազի վիլայեթ - 1937), հեղափոխական, կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ 1909 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան։ 1914 թվականին ավարտել է Գրենոբլի համալսարանը (Ֆրանսիա), 1918-1920 թվականներին Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական գործունեություն է վարել զինվորների շրջանում։ Բայթունի եղել է Կարսի զինված ապստամբության (1920 թվականի մայիսի 10) ղեկավարներից։ 1920-1921 թվականներին եղել է Կուբան-Սևծովյան մարզկոմի հայկական բաժանմունքի քարտուղար։ 1922-1937 թվականներին ղեկավար աշխատանք է վարել Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի կուսակցական և խորհրդային մարմիններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 265