Գրիգոր Ասոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Ասոյան
Ծնվել է1934
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Գրիգոր Վահանի Ասոյան (1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ` կիրառական արվեստի գծով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 - 1953 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1959 թվականին` ավարտել է Լենինգրադի Մուխինայի անվան գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի գործվածքների գեղարվեստական ձևավորման ֆակուլտետը։ 1975-1986 թթ. աշխատել է Երևանի մետաքսի կոմբինատում։ 1960 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների (Ռուսաստան, Բուլղարիա)։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների, 1975 թվականից՝ նկարիչների միջազգային հիմնադրամի անդամ[1][2]։

Գրիգոր Ասոյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտորների էսքիզներ՝

  • «Ձմեռ»
  • «Ձկներ»
  • «Անի»
  • «Լորի»
  • «Գարուն»

Գեղանկարներ`

  • «Սպասում»
  • «Զբոսանք»
  • «Խոսակցություն»
  • «Նատյուրմորտ»
  • «Հռիփսիմե եկեղեցին»
  • «Կարսի ամրոցը»
  • «Աշուն, Աղթամար»
  • «Ամբերդ»
  • «Ձմեռ, Խոր Վիրապ»
  • «Արագած»
  • «Արարատ»
  • «Հռոմ, Հրեշտակների կամուրջ»
  • «Վենետիկ»
  • «Ֆլորենցիա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Գրիգոր Ասոյանի պաշտոնական կայքը