Գրիգոր Աղաթոն
Գրիգոր Աղաթոն արմտ. հայ.՝ Գրիգոր Աղաթօն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1825[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 27, 1867[1][2] (41 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսեսյան վարժարան[1] և Ազգային ագրոնոմիական ինստիտուտ Փարիզ-Գրինյոն[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | public works minister? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | National Horticultural Society of France?[2] և Società Agraria di Torino?[2] |
Երեխաներ | Երվանդ Աղաթոն |
Krikor Aghaton Վիքիպահեստում |
Գրիգոր Աղաթոն (հուլիսի 4, 1825[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - ապրիլի 27, 1867[1][2], Փարիզ, Ֆրանսիա[1][2]), հայ հասարակական գործիչ։
Մ. Աղաթոնի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հուլիսի 4-ին, Կ. Պոլսում։ Սովորել է Ներսեսյան վարժարանում։ 1843 թվականին ընդունվել է Փարիզի Գրինյոնի երկրագործական բարձրագույն դպրոցը։ 1848 թվականին ստանձնել է Կ. Պոլսի Այմամայ թաղամասի երկրագործական վարժարանի տեսչի պաշտոնը, որտեղ 1849 թվականին ստեղծել է տեղի հայ ուսանողներից կազմված Երկրագործական ընկերությունը։
1848 թվականից «Հայաստան» շաբաթաթերթում և այլ պարբերականներում հանդես է եկել երկրագործության և տնտեսագիտության վերաբերյալ հոդվածներով։ 1853 թվականին ընտրվել է Ֆրանսիայի Պարտիզպանության կայսերական ընկերության անդամ, իսկ 1859 թվականին՝ Թուրինի (Իտալիա) Երկրագործական ակադեմիայի թղթանդամ։ Աղաթոնը Կ. Պոլսի Բարեգործական ընկերության հիմնադիրներից է և ատենապետը 1860 թվականին։ Երկար տարիներ ղեկավարել է Թուրքիայի փոստ–հեռագրական վարչությունը, իսկ 1867 թվականին նշանակվել է Թուրքիայի հասարակական շինությունների նախարար։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի խաչով 1867 թ.։
Մահացել է ապրիլի 27-ին, Փարիզում։ Աղաթոնը հայացքներով ազգային–պահպանողական էր։ Գործուն մասնակցություն է ունեցել ազգային կյանքին, եղել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանի հոգաբարձու, ազգային երեսփոխան և այլն։ Թողել է Թուրքիայի տնտեսության վերաբերյալ աշխատություն (ձեռագիր)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաղավարյան Ն., Գրիգոր Աղաթոն, Վնտ., 1900
- Զարդարյան Վ. Գ., Հիշատակարան, հ. 1, ԿՊ, 1910
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ https://turksandarmenians.marmara.edu.tr/fr/le-tout-premier-misnistre-non-musulman-de-lempire-ottoman-krikor-agaton-efendi-1823-1868/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Աղաթոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 240)։ |