Գրիգորի Շիրմա
Գրիգորի Ռոմանովիչ Շիրմա (ռուս.՝ Григорий Романович Ширма, հունվարի 8 (20), 1892, Šakuny, Պրուժանսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1978, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային խմբավար, երաժիշտ-բանահավաք, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1955), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1977)։
1918 թվականին ավարտել է Սեդլցեի ուսուցչական ինստիտուտը։ Արևմտյան Բելառուսիան ԲՍՍՀ-ի հետ միավորվելուց հետո, 1940 թվականին կազմակերպել և մինչև 1970 թվականը ղեկավարել է ԲՍՍՀ պետական ակադեմիական երգչախումբը։ ԲՍՍՀ կոմպոզիտորների միության վարչության նախագահ (1966 թվականից)։ 1910 թվականից հավաքել է բելառուս, ժողովրդական երգեր։ Կազմել է մի շարք բանահյուսական ժողովածուներ («Բելառուսական ժողովրդական երգեր», հ․ 1-4, 1959-1976 թվականներն)։ Լույս է տեսել երգչախմբի համար Շիրմաի մշակած բելառուս, ժողովրդական երգերի 2 հատորը (1971-1973)։ ԲՍՍՀ պետական մրցանակներ (1966 և 1974)։
Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 517)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Շիրմա» հոդվածին։ |
- Հունվարի 20 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 1978 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բելառուս երաժիշտներ
- Բելառուս խմբավարներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին