Գրեչկա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրեչկա
Grechka 12.03.2020.jpg
Բնօրինակ անունռուս.՝ Анастасия Иванова
Նաև հայտնի է որպեսГречка
Ծնվել էմարտի 1, 2000(2000-03-01) (20 տարեկան)
Կինգիսեպ, Լենինգրադի մարզ, Ռուսաստան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերփոփ երաժշտություն, ռոք և bard-rock?
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի և կիթառահար
Գործիքներվոկալ
Grechka Վիքիպահեստում

Գրեչկա (իրական անուն՝ Անաստասիա Դմիտրիևնա Իվանովա, մարտի 1, 2000(2000-03-01), Կինգիսեպ, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), ռուս երգչուհի, երաժիշտ, երգահան և երգերի հեղինակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2000 թվականի մարտի 1-ին Լենինգրադի մարզի Կինգիսեպ քաղաքում։

Երգչուհու բառերով, «․․․12 տարեկանում ես դիտել եմ Camp Rock ֆիլմը, որոշել դառնալ ռոք աստղ, և ծնողներս կիթառ են գնել»[2]։ Մի քանի տարի անց նա սկսել է նվագել և երգել իր հայրենի քաղաքի փողոցներում, նաև կատարել Վալենտին Ստրիկալոյի երգերի քավերներից[3][4]։ 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվապում ձայնագրել և ՎԿոնտակտե սոցիալական ցանցում տեղադրել է երեք երաժշտական ալբոմ[5][6]։

17 տարեկանում Գրեչկան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, ջրային ռեսուրսների Քոլեջ ընդունվելու համար․ «Գնացել եմ այնտեղ, որովհետև չգիտեի ինչ անել և ուզում էի հանգստացնել մայրիկիս, և ինքս ինձ։ Ես սանիտարական տեխնոլոգ իհարկե չէի դառնա՝ պարզապես ուզում էի 10 ամիս անցկացնել քոլեջում, որպեսզի հաջորդ տարի համալսարան ընդունվեի, արդեն ուրիշ մասնագիտությամբ»։

Փորձել է երգել փողոցում, սակայն շուտով սկսել է հանդես գալ «Իոնոտեկա» ակումբում։ Ակումբի հիմնադիր Ալեքսանդր Իոնովը դարձել է Գրեչկայի «Звёзды только ночью» ստուդիական ալբոմի պրոդյուսեր, ավելացնելով երգերին հարվածայիններ և բաս, և 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ալբոմը տեղադրվել է ՎԿ-ում[7]։ Հունվար ամսին Աֆիշա Daily-ն անվանել է Գրեչկային «2018 թվականի երաժշտական բացահայտություն»[8]։ «Люби меня, люби» երգը հնչել է Love Radio-ով։ 2018 թվականի փետրվարին երգել է «Пошлая Молли» խմբի համերգի ժամանակ, իսկ մարտին ելույթ է ունեցել «Երեկոյան Ուրգանտ» շոուին «Люби меня, люби» երգով[9]։

2018 թվականի ապրիլի 4-ին Գրեչկան կատարել է «Люби меня, люби» երգը փողոցային երաժիշտների հետ Սանկտ Պետերբուրգում (կրկներգը պատկանում է «Отпетые мошенники» խմբին)։ Տեսահոլովակը տեղադրվել է ՅուԹյուբում։ 2018 թվականի հունիսին Գրեչկան ելույթ է ունեցել «Ցավ» և «Ստերեոամառ» փառատոններում[10][11]։

2018 թվականի օգոստոսին ելույթ է ունեցել «Ներխուժում-2018» փառատոնին[12]։

2018 թվականի վերջում Գրեչկան և Իոնովը որոշում են ընդունել, իրենց համագործակցությունը ավարտելու վերաբերյալ․ «Ես զգում էի, որ ինձ համար դժվար է դառնում՝ պետք էր անընդհատ սպասարկել Զեմֆիրայի մակարդակի արտիստներին։ Նա ասում էր․ «Ինձ պետք է այնպիսի մենեջեր, որ ես, գրելով նոր երգ առավոտյան ժամը 3-ին, ժամը 4-ին զանգեմ նրան, և ժամը 7-ին սկսերմ ձայնագրումը՝ ստուդիայում երաժիշտների հետ»։ Դա նորմալ պահանջներ են, դա իր երգերն են, տաղանդն է և ես հարգում եմ դա։ Ես պարզապես չեմ ուզում զբաղվել այդ ամենով, ինձ համար ավելի հետաքրքիր է կրեատիվ ընթացքը, քան լոգիստիկան», բացատրել է Ալեքսանդրը[13]։

2019 թվականի մարտին թողարկել է «Сборник малолетки» ալբոմը արխիվային ձայնագրություններով։ Դրա մեջ ներառված երգերը ձայնագրված էին, երբ Գրեչկան եղել է 16-17 տարեկան[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016, հոկտեմբերի 7՝ առաջին ալբոմ
    • Будьте любимы
    • Картина
    • Пойдем покурим
    • С тобой
    • Каждую секунду
    • Как спичка
    • Мир сходит с ума
    • Однажды все мы постареем
    • Подростки
  • 2017, փետրվարի 12՝ երրորդ ալբոմ
    • Ты лучше всех
    • Проснись моя любовь
    • Это мой суицид
    • Перед нами жизнь
    • Ты главный герой
    • Не дай мне уйти
  • 2017, դեկտեմերի 21՝ «Звёзды только ночью»[15]
    • Мама прости
    • Вы жалкие
    • Подростки
    • Всю грусть
    • Скоростной марафон
    • Тебе всё равно на меня
    • Подружки-наркоманки
    • Люби меня люби
    • Однажды все мы постареем
  • 2018, հուլիսի 14՝ «Недокасаемость»[16]
    • Анимешница
    • Крики
    • Каждую секунду
    • Лето
  • 2018, նոյեմբերի 9՝ «Мы будто персонажи»[17]
    • Твои руки
    • Хочем
    • Картина
    • Взлетаешь
    • Кем же мы стали
    • Мы просто с других планет
    • Школа для дураков
    • Юные мечтатели
  • 2019՝ «Сборник малолетки»[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юлия Касатина (23 апреля 2018 года)։ «Кто такая певица Гречка и почему на ее концерт в Санкт-Петербурге стоит очередь длиной в Обводной канал»։ Комсомольская правда (ռուսերեն)։ Վերցված է 2018-4-26 
  2. Как певица Гречка в 17 лет стала главной инди-сенсацией года
  3. Певица Гречка, о которой три месяца назад никто не знал, теперь выступает на Первом канале. Как это произошло?Meduza
  4. Как певица Гречка в 17 лет стала главной инди-сенсацией года — Ксения Морозова, Собака.ru
  5. Группа «гречка»ВКонтакте
  6. Cory Williams
  7. Гречка — Звёзды только ночью (2017)ВКонтакте
  8. Кто такая Гречка — первое большое музыкальное открытие 2018 года — Андрей Никитин, Афиша Daily
  9. Вечерний Ургант. Гречка — «Люби меня люби» (22.03.2018)YouTube
  10. «Твои руки, твои нежные глаза, укутали меня»: Гречка представила трек из следующего альбомаАфиша Daily
  11. На фестивале «Стереолето» выступят HMLTD, «Пошлая Молли», Гречка и «Кирпичи»Афиша Daily
  12. Гречка — участник фестиваля Нашествие 2018! Archived 2018-06-12 at the Wayback Machine. — Нашествие, 28.04.2018
  13. «Александр Ионов – об окончании работы с Гречкой, скандале вокруг трансгендерной девушки в «Ионотеке» и 15 годах жизни в США»։ Собака.ru։ Վերցված է 2019-03-13 
  14. «Гречка выпустила «Сборник малолетки». Там ее песни, записанные в 16-17 лет»։ Собака.ru։ Վերցված է 2019-03-07 
  15. Алексей Мажаев (2018-01-25)։ «Рецензия: Гречка - «Звёзды только ночью» ***»։ intermedia.ru։ Վերցված է 2019-04-25 
  16. Алексей Мажаев (2018-08-12)։ «Рецензия: Гречка - «Недокасаемость» ****»։ intermedia.ru։ Վերցված է 2019-04-25 
  17. Алексей Мажаев (2018-11-30)։ «Рецензия: Гречка - «Мы будто персонажи» ***»։ intermedia.ru։ Վերցված է 2019-04-25 
  18. Алексей Мажаев (2019-04-16)։ «Рецензия: Гречка - «Сборник малолетки»»։ intermedia.ru։ Վերցված է 2019-04-25