Գրաուերի լայնակտուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրաուերի լայնակտուց
Գրաուերի լայնակտուց
Գրաուերի լայնակտուց
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Eurylaimidae
Ցեղ Pseudocalyptomena
Տեսակ Գրաուերի լայնակտուց (P. graueri)
Միջազգային անվանում
Pseudocalyptomena graueri
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 VU hy.svg
Խոցելի տեսակ

Գրաուերի լայնակտուց (տարբերակներ՝ Գրաուերի եղջերակտուց, կանաչ եղջերակտուցիկ[1], լատ.՝ Pseudocalyptomena graueri), եղջերակտուցների ընտանիքին պատկանող տեսակ, որը ներկայացնում է Pseudocalyptomena ցեղը[2]։ Այս տեսակն իր անվանումն ստացել է ի պատիվ գերմանացի կենսաբան Ռուդոլֆ Գրաուերի, ով հավաքել է բնապատմական հավաքածու Բելգիական Կոնգոյում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոն Ուոլտեր Ռոտշիլդը, ով նկարագրել է այս տեսակը, գտնում էր, որ այս ճանճորսը միայն արտաքնապես է նման Calyptomena ցեղին պատկանող ասիական եղջերակտուցներին, որտեղից էլ առաջացել է pseudo կամ «կեղծ» Calyptomena անվանումը[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառ կանաչ փետուրներով, երկնագույն վզով և փոքր կտուցով այս թռչնատեսակը շատ է տարբերվում մնացած եղջերակտուցներից։ Հասուն առանձնյակներն ունեն անգույն գլխարկ՝ մանր երկայնակի, սև գծերով, իսկ կտուցից աչք ընկած հատվածում՝ նեղ սև «սանձիկ»։

Բիոտոպեր և արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է արևադարձային, խոնավ լեռնային անտառներում և համարվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ուգանդայի Ալբերտին ռիֆտի լեռնային էնդեմիկ տեսակ։ Ուգանադայում այս հազվագյուտ թռչունը հանդիպւմ է Բվինդի անտառներում՝ 2100-ից 2200 մետր բարձրության վրա [4]։ Հավանաբար պոպուլյացիայի խտությունը ավելի փոքր է, քան 1 թռչուն/կմ²։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է սերմերով, հյութեղ պտուղներով, ծաղիկներով, ինչպես նաև որոշ անողնաշարներով։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակը հազվադեպ է հանդիպում, բայց ներկայումս պահպանության տակ է գտնվում նրա արեալի մի մասը միայն։ Անտառահատումները և արեալի կրճատումը վտանգում են վերջինիս։ Այս տեսակը Բնության պահպանության միջազգային միության կողմից դասակարգվել է որպես խոցելի տեսակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы
  2. Thomas M. Brooks, John D. Pilgrim, Ana S. L. Rodrigues & Gustavo A. B. Da Fonseca Conservation status and geographic distribution of avian evolutionary history // Phylogeny and Conservation / Andy Purvis; John L. Gittleman; Thomas Brooks. — Cambridge University Press, 2005. — Т. 8. — С. 267—294. — (Conservation Biology). — ISBN 978-0-521-82502-3
  3. Rothschild, H. Description of a new bird from Africa(անգլ.) // Կաղապար:Нп3. — Կաղապար:Нп3, 1909. — Т. 51. — № 4. — С. 690—691. — doi:10.1111/j.1474-919x.1909.tb05277.x
  4. Britton, P. L. (ed.) Birds of East Africa: their habitat, status and distribution. — Nairobi: East Africa Natural History Society, 1980. — С. 112.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]