Գրանդ Լեյք (Կոլորադո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրանդ Լեյք, Կոլորադոից)
Բնակավայր
Գրանդ Լեյք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1879 թ.
Մակերես2,7183 կմ², 2,736757 կմ²
ԲԾՄ2551 մետր
Բնակչություն410 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիMDT?
Հեռախոսային կոդ970
Փոստային դասիչ80447
Պաշտոնական կայքtownofgrandlake.com(անգլ.)
Գրանդ Լեյք (Կոլորադո) (ԱՄՆ)##
Գրանդ Լեյք (Կոլորադո) (ԱՄՆ)

Գրանդ Լեյք, փոքր քաղաք ԱՄՆԿոլորադո նահանգի Գրանդ վարչական շրջանում։ Ըստ 2010 թվականի մարդահամարի բնակչությունը կազմում է 471 մարդ[2]։ Հիմնադրված լինելով 1881 թվականին՝ Գրանդ Լեյքը գտնվում է ծովի մակարդակից 2551 մետր բարձրության վրա և իր անունն ստացել է այն լճի անունից, որի ափերին տեղակայված է։ Գրանդ Լեյք լիճը համարվում է Կոլորադոյի ամենամեծ ջրային տարածքը։ Գրանդ Լեյք քաղաքը սկզբնապես կազմակերպություն է եղել և զբաղվել է Լուլու, Թելլեր և Գեզքիլ քաղաքների հանքափորերին պարեն մատակարարելով, բայց այսօր այն տուրիստական վայր է Ռոքի Մաունթին ազգային այգու արևմտյան մասում, որը երեք կողմերից շրջապատում է լիճն ու քաղաքը։ 1882-1888 թվականներին Գրանդ Լեյքը եղել է Գրանդ վարչական շրջանի կառավարության նստավայրը։ Այն իրավական կարգավիճակ է ստացել 1944 թվականի հունիսի 23-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանդ Լեյքը տեղակայված է Գրանդ վարչական շրջանի հյուսիսարևելյան մասում 40°15′02″ հս․ լ. 105°49′28″ ամ. ե.HGЯO (40.250493, -105.824323).[3]: ԱՄՆ-ի Ռութ 34 (U.S. Route 34 (Trail Ridge Road)) մայրուղին քաղաքի արևմտյան մասից ձգվում է դեպի հյուսիս՝ Ռոքի Մաունթին ազգային այգի, և 72 կմ ոլորվում Էսթես այգու լեռներով։ Դեպի հարավ-արևմուտք ճանապարհը 24 կիլոմետր ձգվում է դեպի Գրենբի։

Համաձայն Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի քաղաքի ողջ տարածքը կազմում է 2.7 կմ2։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դիրքի պատճառով Գրանդ Լեյքը ունի մերձարկտիկական կլիմա տարվա մեջ միջինը 49 օր տևացող վեգետացիայի շրջանով։ Գիշերը սառն է լինում նույնիսկ ամառային ամիսներին և միայն երեք ամսի է 10 °C-ից բարձր տաքություն գրանցվում։

Գրանդ Լեյքի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 53
(12)
56
(13)
67
(19)
73
(23)
82
(28)
89
(32)
92
(33)
92
(33)
89
(32)
80
(27)
68
(20)
55
(13)
92
(33)
Միջին բարձր °F (°C) 32.4
(0.2)
36.0
(2.2)
43.3
(6.3)
50.5
(10.3)
60.1
(15.6)
70.6
(21.4)
76.4
(24.7)
74.3
(23.5)
67.8
(19.9)
56.0
(13.3)
40.6
(4.8)
31.5
(−0.3)
53.3
(11.8)
Միջին ցածր °F (°C) 4.3
(−15.4)
6.3
(−14.3)
13.4
(−10.3)
20.3
(−6.5)
28.0
(−2.2)
34.1
(1.2)
39.4
(4.1)
38.3
(3.5)
31.4
(−0.3)
23.5
(−4.7)
13.6
(−10.2)
5.1
(−14.9)
21.5
(−5.8)
Ռեկորդային ցածր °F (°C) −43
(−42)
−41
(−41)
−36
(−38)
−21
(−29)
1
(−17)
16
(−9)
21
(−6)
18
(−8)
7
(−14)
−8
(−22)
−28
(−33)
−35
(−37)
−43
(−42)
Տեղումներ դյույմ (մմ) 1.52
(38.6)
1.42
(36.1)
1.38
(35.1)
1.59
(40.4)
1.78
(45.2)
1.60
(40.6)
1.91
(48.5)
2.31
(58.7)
1.82
(46.2)
1.49
(37.8)
1.27
(32.3)
1.70
(43.2)
19.79
(502.7)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 27.3
(69.3)
20.9
(53.1)
16.3
(41.4)
15.5
(39.4)
3.3
(8.4)
0.2
(0.5)
0
(0)
0
(0)
0.5
(1.3)
7.5
(19.1)
20.1
(51.1)
25.7
(65.3)
142.8
(362.7)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 14 12 12 11 13 12 14 15 13 10 12 14 150
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 14 11 8 6 1 0 0 0 0 3 10 13 72
աղբյուր: NOAA (extremes 1939–present)[4]

Գրանդ լիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանդ լիճը համարվում է Կոլորադոյի ամենամեծ և ամենախոր լիճը, ինչպես նաև Կոլորադո գետի ակունքը։

Գրանդ Լեյք Յաթ ակումբը մասնավոր է, որը հյուրընկալում է նավային մրցաշարեր։ Լճի վրա կան նաև հանրային և մասնավոր նավամատույցներ, նավեր և նավակներ։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Ալեն[5]

Մարվին Ջոն Հիմեյեր[6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Grand Lake town, Colorado». American Factfinder. U.S. Census Bureau. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «US Gazetteer files: 2010, 2000, and 1990». United States Census Bureau. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  4. «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  5. Schnell, Caramie (2011 թ․ հոկտեմբեր). «Vail Daily travel: A Grand getaway». Vail Daily. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  6. Best, Allen (2004 թ․ հուլիս). «The Dark Side of Paradise». Colorado Central Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանդ Լեյք (Կոլորադո)» հոդվածին։